[CinemaStar] Ռուսական նոր էպիկական կենսագրական. «Գոգոլ: Սկիզբ»
Ռեժիսոր` Եգոր Բարանով
Դերերում` Ալեքսանդր Պետրով, Օլեգ Մենշիկով, Եվգենիյ Սիտիյ
Ժանր` արկածային, թրիլլեր, դրամա
Տևողությունը` 110 րոպե
Տարիքը` 16+
1829 թվական. երիտասարդ Նիկոլայ Գոգոլը դատական գրագիր է աշխատում Կայսրի գրասենյակի երրորդ բաժնում: Նա արդեն սկսել է փորձեր կատարել գրականության մեջ, սակայն սեփական անտաղանդության մասին մտքերը ստիպում են նրան այրել իր գրվածքները: Սակայն շուտով ճակատագիրը նրան հանդիպեցնում է հայտնի հետախույզ Յակով Պետրովիչ Գուրոյի հետ, ով Պետերբուրգից ուղևորվում է կայսրության ծայրամաս, որպեսզի բացահայտի սարսափելի և տարօրինակ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Պոլտավյան նահանգում: Գոգոլը համոզում է Գուրոյին իր հետ վերցնել նրան, և ահա հանրահայտ հետախույզը և երիտասարդ օգնականը գալիս են առեղծվածային Դիկանկա գյուղ, որտեղ Գոգոլը պետք է ոչ միայն պայքարի մեջ մտնի չար ուժերիհետ այլ նաև գրի ռուսական գրականության ամենաբացառիկ գրքերից մեկը:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)