Կինոն ինձ համար լույս է մթության մեջ. Ռոբեր Գեդիկյան
Ֆրանսիական լավագույն կինոռեժիսորների ցանկը համալրած, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուր Ռոբեր Գեդիկյանը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով: Գեդիկյանը սկզբում ափսոսանք հայտնեց, որ հայերեն չի խոսում: Եվ ֆրանսերեն բացահայտեց լուսավորող արվեստի խորհուրդը:
«Շոյված եմ այս մրցանակի համար: Միայն բառը` լույսը կապված է կինոյի հետ: Կինոն ինձ համար լույս է մթության մեջ: Այն կարող է օգնել մարդկանց դուրս գալ մթությունից», - շեշտեց Ռոբեր Գեդիկյանը :
Արդեն 4 տարի եկեղեցին մասնակցում է ամառվա գլխավոր մշակութային տոնին: Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ էլ ստեղծվել է «Եղիցի լույս» մրցանակը: Այս մրցանակն ստացել են վավերագրության վարպետ Արտավազդ Փելեշյանը, կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը, կինոսցենարիստ Քշիշտոֆ Զանուսին: Համաշխարհային կինոյում քրիստոնեական, մարդասիրական արժեքները քարոզելու համար այս տարի «Եղիցի լույս» մրցանակը Ռոբեր Գեդիկյանինն է: Այն շնորհում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Առաքելական եկեղեցու պատվո շքանշան շնորհվեց նաև «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին: Վեհափառ Հայրապետը կինոռեժիսորին պարգևատրեց Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանով:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան