Հին սերնդի 3 նոր աստղերը. Ինչո՞վ են հայտնի և ինչպե՞ս են նրանց հիշում
Ծիրաններով լի զամբյուղներին ոչ ոք չի մոտենում, քանի արևահամ միրգ չի ստացել եկեղեցական օրհնությունը: Մայրաքաղաքի կինոտոնը սկսվում է պատմական Երևանի ամենահետաքրքիր վայրից. Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում է օրհնվում 13-րդ Ոսկե Ծիրանը:
Զորավոր սբ. Աստվածածին եկեղեցին միջանադարում հայտնի է եղել որպես մեծ համբավ վայելող վանական համալիր ու գրչության կենտրոն: Այստեղ են ամփոփված Տեր Հիսուս Քրիստոսի 72 առաքյալներից` Ս. Անանայի մասունքները: Երևանի հնագույն եկեղեցին սրբավայր է ոչ միայն հայ քրիստոնյաների համար, նաև ամբողջ աշխարհի:
http://www.youtube.com/watch?v=HdJFprGf_hI
Ծիրանի համտեսը պաշտոնապես թույլատրված է, կինոփառատոնի հյուրերից բացի կողովներին են մոտենում նաև երևանցիները: Ապա շտապում Ազնավուրի հրապարակ:
Այստեղ նվագախմբի տղաներն են դիրքավորված սպասում: Նրանց հնչեցրած կինոերաժշտության ներքո էլ բացվում է կարմիր գորգը: Մինչև դրա վրա նորօրյա աստղեր կհայտնվեն Ազնավուրի հրապարակում միանգամից երեք իրական Աստղ է հայտնվում: Լեգենդար ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանը, Դիմիտրի Կեսայանցը և կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանն ունեն իրենց անհատական հուշաստղերը կինոհրապարակում:
ԱԼԲԵՐՏ ՅԱՎՈՒՐՅԱՆ
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան