Google-ը կձևափոխվի ու կդառնա նոր հոլդինգ
Google ընկերությունը ժամանակի ընթացքում որոնողական համակարգից դարձել է բազմաֆունկցիոնալ համակարգ և այս փաստը ստիպել է դրա հիմնադիրներին ստեղծել այլ անունով ավելի մեծ հոլդինգ, որը կներառի նաև Google-ը:
armbog.net կայքը գրում է, որ Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը լքում է Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի 43-ամյա Սունդար Պիչաին, ով նախկինում պատասխանատու էր Android, Chrome և Google Apps ենթաբաժինների համար:
Սակայն սա չի նշանակում, որ Google-ի հիմնադիրները լքում են Google-ը: Նրանք ստեղծելու են Alphabet հոլդինգը, որը հանդիսանալու է Google, Nest, Fiber, Google X և մի քանի այլ նախագծերի սեփականատերը: Alphabet-ի կազմում գտնվող յուրաքանչյուր ընկերություն ունենալու է իր ղեկավարը: Google-ի նոր տնօրենի ղեկավարության տակ է լինելու որոնողական համակարգը, գովազդները, քարտեզները, Android-ը, Google Play-ը և YouTube-ը:
Google ընկերությունը ամբողջությամբ դառնալու է Alphabet-ի սեփականությունը: Ընկերության երկու տեսակի ակցիաները շարունակելու են Nasdaq-ում մնալ որպես GOOGL և GOOG:
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)