Խելացի ու նորաձև. Google-ը արտադրել է ջինսե բաճկոն
Google-ի կազմի մեջ մտնող Advanced Technology and Projects-ը (ATAP), որը զբաղվում է ինովացիոն մշակումներով, հագուստ արտադրող Levi's ընկերության հետ թողարկել է սմարթ բաճկոն: Արտաքինից այն սովորական ջինսե բաճկոն է, բայց հիմքում Jacquard համակարգն է, որը նախագծվել են ATAP ինժեներները հատուկ խելացի հագուստի համար: Commuter Trucker Jacket-ը արդեն վաճառքում է:
Նորույթը հարմար է լուսանկարիչների, հեծանվորդների և անընդհատ շարժման մեջ գտնվող մարդկանց համար: Ժեստերով հնարավոր է կառավարել IOS և Android սարքերի երաժշտությունը (Apple Music, Spotify, Google Play Music, Amazon Music), պատասխանել հեռախոսային զանգերի, կողմնորոշվել ճանապարհին և հետևել ծանուցումներին: 
Գործվածքի հիմքում թաչ սենսորներ են, որոնք ճանաչում են ժեստերը, բավական է մատով անցկացնել աջ թևի վրայով կամ երկու անգամ դիպչել: Էլեկտրոնիկան, որը կարված է բաճկոնին, սմարթֆոնին միանում է անլար կապով: Բաճկոնը կարելի է լվանալ, բայց Bluetooth-փոխանիցիչով գրպանիկը առանձնանում է: Խելացի Commuter Trucker Jacket բաճկոնը արժե 350 դոլար:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան