Ապագայի փոխադրամիջոցը. «Google X»-ը նախատեսվում է տարեցների, երեխաների և հաշմանդամների համար
Բարձր տեխնոլոգիաները հեռախոսներով ու պլանշետներով չեն ավարտվում: Համակարգչի առաջ «Գուգլով» փնտրում եք հասցե, «Գուգլը» կարող է ճանապարհին էլ ուղեկցել, անիվներով էլ:
«Գուգլը» միայն որոնողական ցանց չէ, մեծ ընկերություն է: Նրա վերջին ամենաքննարկվող լուրը մեքենայի արտադրության մասին էր: Անունն է «Google X»: Մեքենան չունի կառավարման հնարավորություն. անհրաժեշտ է միայն մեկ կոճակ սեղմել, և պետք է նշել կետը ճիշտ վիրտուալ քարտեզի նման: Սրահում ամրացված են 2 սեղմակներ` ընթացք և կայանում: Պատկերացնո՞ւմ եք` փոքրիկ մեքենան կանգ չի առնի, երբ անսարքություն լինի: «Google X»-ը տարծքում կողմնորոշվում է տեսախցիկների, ձայնային, սենսորային տեխնոլոգիաների շնորհիվ: Նավիգացիայի համար օգտագործվում է հատուկ այս ծրագրի համար նախատեսված «Google Maps»-ը:
Ամենաանվտանգ որոնողականը
Մեքենան կարտադրեն Դետրոյտի գործարանի բազայի հիման վրա: Ընկերությունն արդեն թողարկել է մեքենայի 200 նախատիպ: «Google»-ի հիմնադիրները հայտարարել են, որ ինքնակառավարվող մեքենաներն ավելի անվտանգ են, ընդ որում ուղևորը չի տուժի, եթե մեքենային հետևից նույնիսկ բեռնատար հարվածի: Մեքենան տարեցների, երեխաների, հաշմանդամների համար է: «Google X»-ն անվտանգ է, որովհետև չի կարող գերազանցել 40 կմ/ժ-ը: Մեքենան փոքր է, բայց տարողունակ. 2 ուղևոր նստում են այնպես, որ նրանց առջև ազատ տարածություն է մնում: Դիմապակին ապակի չէ, պլաստիկ է: Մեքենան առայժմ փորձարկումներ է անցնում. սերիական արտադրության մասին խոսելը վաղ է: