JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. ինչու են որոնող

«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. ինչու են որոնողական համակարգերը չարիք

Պատկերացրեք աշխարհ առանց Google-ի կամ նրա անալոգների: Ժամանակակից մարդու կյանքում կսկսվի իսկական քաոս: Անշնորհակալ լինել պետք չէ, քանի որ որոնողականները  մեզ տալիս են մեծ հնարավորություններ, բայց այդ ամենը դեղահաբ չէ անկիրթ մարդու համար:

Ավելորդ պարզեցում


«Որոնողական համակարգը հասկանում է, թե ինչ է ցանկանում գտնել օգտատերը և  առաջարկում է այն»: Google-ի համահեղինակ Լարի Փեյջը ժամանակին այսպես է բնորոշել իդեալական որոնողական համակարգի աշխատանքը: Այս կոնցեպցիան կրճատեց օգտատերերի իրականության ընկալումը, սահմանափակելով այն գիտելիքների շրջանակը, որը նա կարող էր ստանալ փնտրտուքի ժամանակ: Այսպես, որոնողականները ոչ միայն առաջարկում են սահամանափակ ինֆորմացիա, այլև ցույց են տալիս այն, ինչ իրենք են ցանկանում:

Ինտերնետ-դեմոկրատիան մահացել է


Ըստ որոնողական փիլիսոփայության, փնտրումների ժամանակ առաջին էջերում (PageRank ալգորիթմով) պետք է լինի այն ինֆորմացիան, որոնք ամենաշատն է որոնվել տվյալ հարցման ժամանակ: Ամեն ինչ փոխվեց, երբ ստեղծվեցին հատուկ լինքերի բիրժաներ, որոնք վաճառում են թրաֆիք, ինչի արդյունքում օգտատերը այլևս երբեք չի տեսնի իրական ինտերնետ դեմոկրատիա:

Փնտրումը ենթարկվել է մանիպուլյացիայի


The Guardian-ի հետազոտության համաձայն, Google ենթարկվել է մանիպուլյացիայի: Երբեմն որոնողական համակարգը հարցումները լրացնում են ոչ պոլիտկոռեկտ ձևով: Օրինակ՝ «հրեաները...չար են», «կանայք ...չարիք», «սևամորթները... հանցագործ»: Այս ամենը տեսնում են միլիոնավոր մարդիկ, և կարող է ստեղծվել տպավորություն, թե սրանք ամենապոպուլյար կարծիքներն են:  

Խորը և լիարժեք պատասխանի իլյուզիա


Օգտատերերը հավատում են ալգորիթմների ուժին: Անհրաժեշտ հարցումից հետո համակարգը առաջարկում է միլիոնավոր էջեր, որտեղ կարող է թաքնված լինել պատասխանը: Կարող է տպավորություն ստեղծվել, որ այն ինչ ցույց է տալիս համակարգը արժեքավոր է: Բայց, երբ փնտրում եք ավելին, քան դպրոցական ռեֆերատը, սպասվում է մեծ հիասթափություն: Որոնողական համակարգը ոչ միայն անհրաժեշտ ինֆորմացիան ցույց չի տալիս առաջին էջում, այլև թաքցնում է 3, 4-րդ էջերում: Շատ արդյունքը դեռևս որակ չէ:

Search-ը սովորեցնում է պասիվ մտածողության


«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. այսպես են անվանում ինտերնետի և տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու հիշողության վրա: Շատերը դադարում են հիշել այն, ինչ կարող են իմանալ մեկ քլիքի միջոցով: Նույնիսկ հիշողության մեջ ունեցած փաստերով, մարդը դադարում է մտածել՝ գտնելով պատրաստի պատասխանը որոնողական համակարգում: Հետազոտող, հոգեբան Գարի Կլյաինի կարծիքով, մարդը դադարում է մտածել քննադատաբար՝ որպես ճշմարտություն ընդունելով այն, ինչ առաջարկում է Google-ը:

Կողմնակալ համակարգեր


Չկան չեզոք տեխնոլոգիաներ, բայց search-ը ամենաշատն է  վերցնում կարծրատիպեր և շաբլոններ: Օրինակ, փնտրեք «գեղեցկություն» բառը Google նկարներում, ցույց կտա տասնյակ արդյունքներ՝ կանանց նույնական դեմքերով: Ո՞վ է որոշում գեղեցկության չափանիշները:

Որոնողական համակարգերը` ստագնացիայում


Որոնողական համակարգերը ամենադանդաղ զարգացողներից են: Google-ը իր գոյության ընթացքում կոնցեպտուալ չի փոխոխություն չի ունեցել: Փոխվել է միայն լոգոն և փնտրումը դարձել է ավելի արագ և հստակ: Բայց Google-ը կարողացավ դառնալ մոնոպոլիստ՝ վերցնելով շուկայի 80%-ը:

Որոնողական համակարգերը վաճառում են թվային տվյալներ


Google-ը հավաքում է օգտատերերի մասին ամբողջ ինֆորմացիան: Էլ. փոստ, փնտրումներ, աշխատանքային ֆայլեր: Google-ը գիտի ամենը իր օգտատերերի մասին՝ նախասիրություններ, ցանկություններ, հետաքրքրություններ, ինչն էլ վաճառում է գովազդատուներին: Արդյունքում օգտատերը ստանում է կպչուն գովազդներ:

Տարածել