Նոր գոթիկա. Նորաձևության մռայլ շունչը
«Գոթական արքայադուստրը հաղթեց Ճերմակաձյունիկին»,- ֆեշն քննադատներն այսպես են կեսկատակ-կեսլուրջ բնութագրում այն, ինչ վերջին տարիների ընթացքում կատարվեց նորաձևության բնագավառում:
Մռայլությունն ու գոթական շունչը նորաձևությունում այսօր ամենուր են:
[gallery columns="4" ids="27712,27710,27709"]
Առաջ մռայլությունն այլընտրանքային էր և հիմնականում հայտնվում էր ինտելեկտուալ և ոչ մեծ տարածում ունեցող ապրանքանիշների հավաքածուներում, մինչդեռ այժմ այն մեյնսթրիմի գագաթին է: Առաջ միայն ինտելեկտուալ դերասանուհիները և ռոք երգչուհիները կհամարձակվեին կարմիր գորգին հայտնվել գոթական կերպարով, սակայն այժմ նույն կերպարով մենք տեսնում ենք ամենահայտնի և պահանջված աստղերին՝ Քիմ Քարդաշյանին, Ռիհաննային և Բեյոնսեին: Նրանք կրում են գոթական զգեստ և սև ներկում շուրթերը: Աստղերի օրինակին, բնականաբար, հետևում են միլիոնավոր կանայք ամբողջ աշխարհում, նաև մեր հայրենակիցները:
Դեռ մի քանի տարի առաջ մեր հարուստ և գլամուրային աղջիկները ամենասարսափելի երազներում չէին տեսնի իրենց մուգ մանուշակագույն, թանաքագույն, բորդո կամ սև շրթներկով, իսկ այժմ դա այնքան մեծ տարածում է գտել Երևանում, որ նույնիսկ դարձել է շաբլոն:
[gallery columns="6" ids="27714,27711,27708,27707,27706,27705"]
Նույնը վերաբերում է նաև գոթական նորաձևության ազդեցությունը կրող հագուստներին. սև թավիշ և ժանյակներ, ագրեսիվ մետաղե շղթաներ և մեխեր, բազմազան գանգեր և ուրիշ աքսեսուարներ, որոնք առաջին հայացքից շատ հեռու են գլամուրի փափլիկ և վարդագույն աշխարհից, բայց նորաձևության թելադրանքով այսօր տարածվել են:
«Givenchy» նորաձևության տան դիզայներ Ռիկարդո Տիշին Է: Հենց նրա շնորհիվ գոթիկան դարձավ այսքան նորաձև, հենց նա ստեղծեց այժմյան մռայլ, դեկադենտական կերպարը, որն այդքան սիրում են Քիմն ու Ռիհաննան:
Շքեղություն՝ խառնված մռայլության և ագրեսիվ էրոտիզմի հետ. մռայլությունն այսօր փայլում է սև քարերով, քողարկվում շքեղագույն ժանյակի տակ և գերում իր վտանգավոր գայթակղությամբ:
Ռիկարդո Տիշիից ետ չեն մնում ոլորտի մյուս առաջատարները՝ գոթիկան վերջնականապես հաստատելով որպես այսօրվա նորաձևության կարևոր թեմա: Ժամանակակից գոթականը չափազանց բազմազան է և ոգեշնչված է տարատեսակ մշակութային շերտերով: Դրա հիմքում, անշուշտ, միջնադարի գոթական արվեստն է: Ոչ պակաս ազդեցիկ են նաև վիկտորիանական դարաշրջանում ստեղծված մռայլ կերպարները: Եվ, իհարկե, արժե հիշել 20-րդ դարի «գոթերի» ենթամշակույթը, որն անսպասելիորեն դարձավ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր:
Նորաձևություն Գալյանից՝
- Fashion դիմակահանդես
- 6 Must Have «Pitti»-ից 6 Must Have «Pitti»-ից
- Թիկնոց. Սեզոնի գլխավոր must have-ը
- Նորաձևություն են վերադառնում «խեղդող» աքսեսուարները
Ոչ պակաս ազդեցիկ և ակտուալ է այսպես կոչված գոթական ֆուտուրիզմը: Ապագայի մասին ոչ լավատեսական կանխատեսումները դիզայներների համար ոգեշնչման հզոր աղբյուր են և ստիպում են ստեղծել մռայլ ֆուտուրիստիկա:
Սև կաշի, դրամատիկ սև ժանյակներ, ոչ պակաս դրամատիկ թավիշ, սև ու ցանցկեն գործվածքներ, բազմաշերտ սևություն, ագրեսիվ ու մետաղե դետալներ, մուգ մատնահարդարում և շրթներկ, մուգ աչքեր և գունատ դեմք...
[gallery columns="6" ids="27698,27699,27700,27701,27702,27704"]
Նորաձև գոթիկայի էլեմենտներով կարելի է անվերջ խաղալ և ստեղծել իսկապես հետաքրքիր կերպարներ: Եթե այս ամենը համընկնում է Ձեր տրամադրության և այժմյան աշխարհընկալման հետ, ապա արժե, ոգեշնչվելով վերջին հավաքածուներից, այս սեզոն լինել նորաձև մռայլ: Համաձայնե՛ք, որ նույնիսկ ընկճախտը պետք է ունենա նորաձև փաթեթավորում:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
