Կառավարության նոր ծրագիրը ԱԺ-ում է. 8 գլխավոր նորությունը
Խորհրդարանում սկսվում են կառավարության նոր ծրագրի քննարկումները, որի հիմքում Նախագահի` մայիսի 18-ի ելույթն է, ՀՀԿ ու ՀՅԴ նախընտրական ծրագրերը: Ծրագիրը բաղկացած է չորս բաժնից` պետական կառավարում-իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն-պաշտպանություն, տնտեսական առաջընթաց և սոցիալական ոլորտ: Եվ բոլորը միասին` կայուն զարգացում երաշխավորող փաստաթուղթ:
Ահա գլխավոր փոփոխությունները, որ նախատեսում է կառավարության հնգամյա ծրագիրը
- Խնդիր է դրվում տնտեսական աճի տեմպն այն աստիճան բարձրացնել, որ կրճատվի Հայաստանի ու զարգացած երկրների` մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշների տարբերությունը: Ֆիքսվում է միջինը տարեկան 5 տոկոս աճ:
- «Դուինգ բիզնեսի» վարկանիշում Հայաստանը դիրքավորել լավագույնների մեջ` 13 հորիզոնականով առաջ գնալով. հիմա 38-րդ տեղում ենք, կլինենք 25-րդում:
- Նվազագույն աշխատավարձը 5 տարում կբարձրանա 25 տոկոս ու կհասնի մոտ 70 հազարի:
- Աղքատությունը 12 տոկոս կնվազի: Հիմա 30 է:
- Գլխավոր տեղում է անվտանգությունն ու ազգ-բանակ կոնցեպտը:
- Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է նաև ներքինը, և Սերժ Սարգսյանը պատերազմ է հայտարարել անարդարությանը: Այն, ինչ գրում են ու ինչ մասին խոսում են, պետք է իրագործվի Նախագահի սահմանած բանաձևով` ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա: Կաշառակերության դեմ պայքարը ծրագրի կենտրոնում է:
- Առաջիկա 5 տարիների ընթացքում ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է կազմի մինչև ՀՆԱ 40-45 տոկոսը: