Գրեմմի 2019. Լեդի Գագա, Դուա Լիպան՝ առաջատար
Մուսգրեյվսը չորս մրցանակ տարավ՝ այդ թվում ՝ տարվա ալբոմ անվանակարգում, ընդ որում Չայլդիշ Գեմփինոն նույնպես չորսը ստացավ:
Քարդի Բին պատմության մեջ մտավ որպես առաջին սոլո երգչուհի, ով Գրեմի է ստանում ռեփ ալբոմ անվանակարգում:
Բրիտանացի փոփ աստղ Դուա Լիպան լավագույն նորահայտ աստղ անվանակարգում առաջինն է:
«Կարծում եմ, որ այս տարի մենք իսկապես ակտիվ էինք», – ասաց նա՝ ակնարկելով Գրեմմիի նախագահ Նեյլ Պորտնոուի անցած տարվա խոսքերն այն մասին, թե կանայք պետք է ակտիվանան, ոտքի կանգնեն, որպեսզի նրանց նկատեն: Նեյլն այս խոսքերով փորձել էր արդարացնել նախորդ տարվա Գրեմմի մրցանակաբաշխությանը կին հաղթողների պակասը: Այս տարի նա բեմ բարձրացավ ու իր խոսքերի համար ներողություն խնդրեց:
Կուլիսների հետևում Դուան ասաց,- «Նորահայտ աստղ անվանակարգում հայտնվելն ու հաղթելը մեծ պատասխանատվություն է, հատկապես, երբ նույն անվանակարգում տասնյակ կին արտիստներ կան, սա փոփոխություն է, որը մենք ցանկանում էինք տեսնել տարիներ շարունակ»:
«Նախորդ տարիների համեմատությամբ փոփոխությունը մեծ է, այնքան արժանի աստղեր կային այդ անվանակարգում, որոնց համար ես պարզապես խելագարվում եմ»։
Այս տարվա մրցանակաբաշխությունն, անշուշտ, աչքի ընկավ կին արտիստների հանդեպ ընդգծված ուշադրությամբ, կյանքի ընթացքում գրանցած հաջողությունների համար պարգևատրվեց Դոլի Պարտոնն ու Դայանա Ռոսը:
Գրեմմիի պատմության մեջ առաջին անգամ կին արտիստները գրավում են ալբոմների անվանակարգում առաջին հինգ մրցանակային տեղերը: Տարվա ալբոմ, լավագույն ալբոմ անվանակարգում՝ Արիանա Գրանդե, լավագույն քանթրի ալբում Մասգրեյվս, լավագույն R&B ալբոմ (H.E.R.) և լավագույն ռեփ ալբոմ՝ Քարդի Բի: Սա Գրանդեի առաջին Գրեմմին էր, բայց նա արարողությանն անձամբ ներկա չէր, ավելի ուշ իր թվիթերյան էջում գրեց. «Անհավանական է և գեղեցիկ, շնորհակալ եմ»:
Քարդի Բին բեմ բարձրացավ ամուսնու՝ Օֆսեթի ուղեկցությամբ ու շնորհակալություն ահյտնեց իր դստերը, որ թույլ է տվել ձայնագրությունը ժամանակին ավարտել:
«Երբ իմացա, որ հղի եմ, ալբոմը դեռ պատրաստ չէր։Ես մտածում էր, որ պետք է հասցնեմ բոլոր նկարահանումներն ավարտել, քանի դեռ ակնհայտ չէ, որ հղի եմ»:
Կուլիսներում Քարդին անկեղծացավ, որ մրցանակը կիսում է մահացած ռեփեր Մաք Միլլերի հետ, որի ընտանիքը մրցանակաբաշխությանը ներկա էր:
Լեդի Գագան ստացավ երեք մրցանակ, այդ թվում ՝ լավագույն փոփ ներկայացում և լավագույն փոփ դուետ անվանակարգերում:
Արտասուքը հազիվ զսպելով՝ աստղը շնորհակալություն հայտնեց Բրեդլի Կուպերին, որը Լոնդոնում էր՝ Բաֆտա մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով և Գրեմմիի երեկոյին ներկա չէր:
Այս տարի հիմնական աստղերը հրաժարվեցին ելույթներից, հայտարարելով, որ իրենց երաժշտությունը ռեփ անվանակարգին չի համապատասխանում (հիփ-հոփ անվանակարգում ոչ մի ալբոմ չի հաղթել 2004 թվականից):
Չայլդիշ Գամբինոյի բացակայությունն առավել զգալի էր, երբ նա չորս մրցանակ ստացավ «Սա Ամերիկան է» ֆիլմի համար / This Is America /: Մի պահ մրցանակաբաշխությունը վարող Ալիշա Քիզը ստիպված էր ինչ-որ կերպ լցնել այն ժամանակը, երբ որևէ մեկը չէր բարձրանում բեմ՝ տարվա երգ անվանակարգում մրցանակը ստանալու:
Կարդացեք նաև․
Տիգրան Համասյան․ հայկական ջազի հանճարը
Միշել Լեգրան և Մաշա Մերիլ. «Մենք իրար սպասել ենք կես դար…»
Բռնաբարող, գող և փոփ-աստղ. ինչո՞ւ են սպանել XXXTentacion-ին
Փոփ աստղ Կամիլա Կաբելլոն արարողությունը բացեց իր Հավանա հիթի գունեղ ու թանկարժեք ներկայացմամբ: Այդուհանդերձ ամենահզոր ելույթներն ամենապարզն էին , այդ թվում՝ Մայլի Սայրուսինն ու Շոն Մենդեսինը:
Անակնկալ ելույթ ունեցավ նաև էքս առաջին տիկին Միշել Օբաման, որը խոսեց երաժշտության միավորող ուժի մասին: Բոմին նա կանգնած էր Լեդի Գագայի, Ջենիֆեր Լոպեսի ու Ալիշա Քիզի հետ միասին:
«Անկախ նրանից թե երաժշտության ինչ ոճ ենք նախընտրում, երաժշտությունն օգնում է արդտահայտել մեր տխրությունն ու ուրախությունը: Այն թույլ է տալիս դիմացինին լսել ու հասկանալ»:
Երաժշտության հզոր ուժի մասին խոսեց նաև Դայանա Ռոսսը, որն ընդամենը մի քանի շաբաթ անց կդառնա 75 –ամյակը:
«Երբ փոքր էի, կարծում էի, որ երգն ինձ երջանկացնում է, ծնողներիս է ուրախություն պարգևում և առ այսօր երգն ինձ երջանկություն է պարգևում»:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ