FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

ԷՊԻԶՈԴ 1. Հունական ՎԱՅ-fi-ը բարձր մակարդակի բանակց

ԷՊԻԶՈԴ 1. Հունական ՎԱՅ-fi-ը բարձր մակարդակի բանակցությունների ֆոնին

Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոց մտնողը պարտադիր ստուգում էր անցնում. զարմացած այցելուներին  մուտքի մոտ բարձրացված Հայաստանի դրոշն էին ցույց տալիս՝ այստեղ է կանգ առել Նախագահն ու նրան ուղեկցող պատվիրակության ամբողջ կազմը։ Լրագրողներն իրար աչքով արեցին՝ բարձրակարգ հյուրանոցում ինտերնետը հաստատ գերարագ է, տեսանյութը թվիթի պես տեղ կհասնի։
ՀԵՏՈ ՊԱՐԶՎԵՑ՝ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՓՈՂՈՎ ԷՐ
Վերելակով իններորդ հարկ բարձրացող Հրանուշ Հակոբյանը (4 նախարարներն էլ Նախագահի հարկում էին տեղակայվել) աչքերը կկոցեց` զննելով իր հետ բարձրացող լրագրողուհիներին: Փորձում է գուշակել՝ բացի իրենից է՛լ  ում ազգանունն է Հակոբյան. «Ո՞վ է այդ բախտավորը»,– շուրջը զննեց փնտրող՝ հրանուշհակոբյանական հայացքով, կարծես ուզում էր ասել՝ ո՞վ է համարձակվել։ Տիկին Հակոբյանը պատասխանը լավ գիտեր՝ իր ձեռքի ծրագրում դա գրված էր։ Բայց չգիտես ինչու՝ ուզում էր Հակոբյան 2-ին դեմքով ճանաչել...

Այդ  ժամանակ Սփյուռքի նախարարը դեռ չգիտեր, թե ինչ անուն են իրեն տալու ոչ թե լրագրողները, այլ Կիպրոսի հայերը։

Հունաստանի նախագահականում բոլորը միանգամից հիշեցին՝ այստեղ ճգնաժա՛մ է։ Տեղ-տեղ այնպիսի տպավորություն էր, կարծես այն պալատը, որը մի ժամանակ թագավորական էր, վերջին անգամ հենց վերջին թագավորի օրոք էլ նորոգել են։ Բայց դա դեռ մի կողմ։  Ի՞նչ վատ է, որ հույն պաշտոնյաներն իրենց չեն շրջապատում շքեղությամբ, պատմական շենքն էլ թողնում են այն տեսքով, ինչ վերջին թագավորից են ժառանգել։ Մեկ է այդտեղ օրը 4-5 ժամ են անցկացնում, պարտքն էլ շուտով 350 միլիարդ եվրոյի կհասնի:
Քանի դեռ չի սկսվել Հայաստանի Նախագահին դիմավորելու պաշտոնական արարողությունը, լրագրողներն ինտերնետ են փնտրում։ Նախագահականի աշխատողները պատրաստակամ wi-fi  կոդն են տրամադրում, որը ճգնում է թեկուզ որևէ կապ ապահովել: Բայց ապարդյուն:


Թե ինչպես Նախագահը սեր խոստովանեց 1070 կանանց, բայց ընտրեց մեկին





Մեկ տարի առաջ նախագահի աթոռին նստած Պավլոպուլոսը նախանշված ժամից շուտ զինվորների պես կազմ ու պատրաստ մուտքի մոտ էր. Սերժ Սարգսյանի հետ առաջին անգամ էր հանդիպելու։ Ձեռքսեղման համար երկու ձեռքն էլ առաջ պարզեց։ Թե ինչի մասին զրուցելով գնացին առանձնազրույցի, չլսվեց։  Բայց Սերժ Սարգսյանի ծիծաղը կասկածի տեղ չէր թողնում՝ հենց առաջին հանդիպումից էլ ընկերացան։
ԱՅԴ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԴԵՌ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՄԻ ԲԱՆ ՈՒՂԱՐԿԵԼ
Նախագահականի wi-fi-ը եղած-չեղած մի հաշիվ էր։
Նախագահները թաքցնելու բան չունեին՝ ինչ խոսեցին, աշխարհն իմացավ։ Զրույցը ուղիղ հեռարձակմամբ  ցուցադրվեց։ Ոչ թե դեմ-դիմաց, այլ՝  կողք-կողքի տեղավորված գործընկերները վստահեցնում էին, որ հայ–հունական բարեկամությունը եղել է, կա, կլինի։
- Բայց ոչ մի բարեկամություն, նաև հայ-հունականը, երաշխավորված լինել չի կարող։ Բարեկամությունը պետք է սնել, բարեկամության համար պետք է աշխատել,– Սերժ Սարգսյանի այս խոսքի վրա Պավլոպուլոսը գլխի շարժումով համաձայնություն էր տալիս։ Այդ նախադասությունը լսող հույն պաշտոնյաները սկսեցին գուշակել` ինչ նկատի ուներ Հայաստանի Նախագահը: Մեկը ադրբեջանական գազատարը հիշեց, որը Եվրոպա հասնելու համար պետք է Հունաստանով անցնի, մյուսը` հույն առանձին պատվիրակների քվեարկությունները միջազգային կառույցներում:
Առանձնազրույցի ավարտին գործընկերները պնդեցին՝ միմյանց աջակցելու են բոլոր ոլորտներում։ Այստեղ էլ, ինչպես մուտքի մոտ, հրաժեշտի ձեռքսեղմումը չորս ձեռքով էր ու բարեկամական արտաբերված «Ստինի յասաս»-ը` բարով տեսանք:

Տարածել