ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գրքատոն՝ կեսօրից մինչև կեսգիշեր․ Հանրային ռադիոյի

Գրքատոն՝ կեսօրից մինչև կեսգիշեր․ Հանրային ռադիոյի անդրադարձը՝ Ամառային փառատոնին (տեսանյութ)

newmag-y-n

Մայրաքաղաքում ամառային գրքատոները շարունակվում են։ 2021 թվականից Newmag հրատարակչությունը անցկացնում է գրքի ամառային ու ձմեռային փառատոններ։ Կազմակերպիչներն ասում են՝ վստահ չէին, որ փառատոնը միանգամից մեծ արձագանք կունենա ընթերցողների շրջանում, սակայն հեն

Փառատոնի հիմնական նպատակը մեկ օր՝ կեսօրից մինչև կեսգիշեր, գրքատոն կազմակերպելն էր, և որոշեցին այն դարձնել ամենամյա։ 

«Փառատոնը մեզ համար միայն գիրք վաճառելը չէ, մեր հրատարակչությունում հավաքվել են այնպիսի մարդիկ, որոնց համար գիրքը ոչ միայն բիզնես է, այլև հոբբի․ մենք բոլորս ընթերցող ենք և ընթերցասեր։ Ամառը մենք նաև ամփոփում ենք, թե ինչ ենք արել մեկ տարվա ընթացքում, որպեսզի սեպտեմբերին նոր գրքաշրջանում, նոր թափով սկսենք հրատարակչական աշխատանքը», — ասում է Newmag հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը։ 

Կազմակերպիչները փորձում են այնպես անել, որ յուրաքանչյուր փառատոնին ներկայացված լինի առնվազն 5 նոր գիրք, առաջիկա փառատոնն էլ բացառություն չի լինելու։ 

Newmag–ի այս տարվա կարևոր ձեռքբերումներից է «Երազ» մանկական մատենաշարը։ Երկար ժամանակ մտածում էինք, եթե որոշենք մանկական գրքեր տպել, ապա դա պետք է անել տարբերվելով և շատ պրոֆեսիոնալ՝ նշում են Newmag–ի ներկայացուցիչները։ Մանկական գրքերը ունեն հատուկ մակնշում և տարիքային սահմանափակում։ Մատենաշարի համար նույնիսկ հատուկ տառատեսակ է ստեղծվել։ 

«Եթե մենք համաշխարհային բեսթսելլեր ենք տպում, այն պետք է հետաքրքիր լինի նաև հայ երեխային, չվերցնենք ուղղակի մի գիրք, որը ունի 300 միլիոն ընթեցող, մենք նայում ենք՝ արդյո՞ք դպրոցահասակ երեխան ունի նույն խնդիրները, ինչ գրքի հերոսը», – ասում է հրատարակչության ռազմավարական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը։ 

Հեղինակ և նկարազարդող Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրը», որ համաշխարհային բեսթսելլեր է, նախատեսված 9–12 տարեկանների համար, շարքը կազմված է 20 գրքից։ Թարգմանիչը Ավետիս Հարությունյանն է, նա արդեն սկսել է աշխատել գրքի երկրորդ մասի վրա։ 

Newmag–ի ամառային գրքի փառատոնը տեղի կունենա հունսի 17–ին, ժամը 12․00– ից «Երազ» զբոսայգում։

Տարածել