Առաջին անգամ անցկացվում է Երևանյան միջազգային կիթառի փառատոն
Փառատոնը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը, հնարավորություն է տալիս հայ դասական կիթառահարներին ծանոթանալ ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին: Երիտասարդ կիթառահարները հնարավորություն ունեն ունկնդրելու և դասեր վերցնելու միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորներից:
Փառատոնի հյուրերն են դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի և Մոսկվայի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):
Փառատոնի բացմանը ելույթ են ունեցել փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային Ասոցիացիայի փոխնախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր Ժորա Սարգսյանը (Հայաստան / Գերմանիա) և միջազգային մրցույթների դափնեկիր Դավիթ Դյակովը:
Փառոտոնի շրջանակում Կոմիտասի անվան թանգարանի համերգասրահում՝ հուլիսի 24-ին, ժամը 19:00-ին, տեղի կունենա Ռոլֆ Ստրավերի Stimmen der Vergangenheit (թարգ.՝ «Ձայներ անցյալից») կամերային ստեղծագործության միջազգային պրեմիերան, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ գրված հատուկ Ժորա Սարգսյանի համար:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)