FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Հին Գյումրիի նոր տեսքը. Ինչի՞ վրա կծախսվի 500 հազա

Հին Գյումրիի նոր տեսքը. Ինչի՞ վրա կծախսվի 500 հազար դոլարը վարչապետի ընտանեկան բյուջեից

- Գյումրեցին չպետք է դիլխոր լինի, գյումրեցին պետք է ժպտա., - ահա այսպիսի լավատեսական տրամադրությամբ կառավարության ղեկավարը Գյումրի մեկնեց: Պատմական Կումայրին պետք է զարգացնեն և դարձնեն զբոսաշրջային կենտրոն: Ներդրումային ծրագրի մեկնարկն էլ տրված է:10 միլիոն դոլար նախնական կապիտալով ծրագրի առաջին ներդրողներից մեկը Կարեն Կարապետյանն է: Նա իր ընտանեկան բյուջեից 500 հազար դոլար տրամադրեց` հանրապետության ամենաաղքատ քաղաքի զարգացման ծրագրում:
- Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որ նրանք ներդրում կատարեն, - ասել է Կարեն Կարապետյանը:

Ի՞ՆՉ Է ԿՈՒՄԱՅՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ


Գյումրիի պատմական կենտրոնում շինարարկան աշխատանքները կսկսվեն մոտ երկու ամսից: Գյումրին հանրապետության այն քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել է պատմաճարտարապետական մեծ արժեքն ու ճարտարապետական ոճը: «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանն իր մեջ ներառում է քաղաքի դարավերջի կառուցապատման սահմանները, Ախուրյան գետի ձախափնյա կիրճի լանդշաֆտները: Կառուցապատված հատվածում պահպանվում են XIX դարի ընթացքում կազմավորված փողոցային ցանցը, պատմաճարտարապետական հուշարձանների կարգավիճակ ունեցող շուրջ 1022 կառույց, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արդյունաբերական, ռազմապաշտպանական, պաշտամունքային շենքեր ու շինություններ:

Ի՞ՆՉ Է ԱՐՎԵԼՈՒ


Հիմա Գյումրիի կենտրոնական փողոցներից շատերն անմխիթար վիճակում են: Նախատեսվում է քաղաքի արտաքին տեսքին խանգարող բաց էլեկտրական լարերն ու անհամապատասխան փողոցային լույսերը վերացնել: Օրինակ, Գյումրիի գլխավոր Աբովյան փողոցը լայն է մեքենաների համար, մայթերը նեղ են, փողոցային լուսավորությունը անհամապատասխան: Առաջարկվող տարբերակներից մեկը, որը նոր տեսք ու նորամուծւթյուն կմտցնի Գյումրու կենտրոնական փողոցներում, Ռուսթավելի փողոցի տարբերակն է: Այստեղ հետիոտնի համար նախատեսված տարածքներն ավելի լայն են, մեքենաների համար նախատեսված տարածքներն ավելի նեղ:
Նոր ավտոկայանատեղիներ են նախատեսվում կառուցել Շիրազի փողոցում: Կստեղծվեն նոր կանաչ տարածքներ ու այգիներ: Շիրազ և Հակոբյան փողոցներում նոր անկյուն կստեղծվի՝ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Կումայրի տարածքի խաչմերուկներում, մայթերի ամբողջ երկարությամբ նոր քարե սալահատակներ կկառուցվեն: Կդրվեն նոր փողոցային նշաններ: Շիրազի փողոցի ազատ հողատարածքները ևս կծառայեն զբոսաշրջության զարգացման նպատակով:
Կվերականգնվեն գոյություն ունեցող պատմական շենքերը: Դրանց առաջին հարկի հատվածներում կակտիվացվի մանրածախ առևտուրը: Հավելյալ մեկ հարկ կավելացվի շենքերի անկյունային հատվածներում: Նախատեսվում է ավելացնել Արտիստական ստուդիա այցելողների թիվը: Դրա հարևանությամբ նախատեսվում է տեղադրել երեք տարբեր հաստատություններ: Բացվելու են նոր գարեջրատներ, գինետներ, սննդի կենտրոններ, հյուրատներ: Իսկ խոհարարական դպրոցներում դասընթացներն անցկացնելու են տեղի և միջազգային հեղինակավոր ընկերություններում աշխատող մասնագետները:

ԷԼ Ի՞ՆՉ Է ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ


Զբոսաշրջիկների համար կկառուցվի սննդի կետեր, կտեղադրվեն թերթի կրպակներ, մարդիկ հնարավորություն կունենան օգտվել հանրային տրանսպորտից: Կումայրի ծրագրի մեջ կա նաև Կենտրոնական շուկայի նախագիծը: Կումայրի թաղամասի 300 պատմական շենքերից 17-ն ուսումնասիրվել են, վերլուծության ենթարկվել: Նախատեսվում է, որ բնակարանների վերականգնումը կավարտվի երկու տարում: Փողոցների և բնակարանների վերականգնումը ևս կարևորվում է`որպես բիզնես գործընթացների ակտիվացման կատալիզատոր:

ՀԻՄԱ, Ե՞ՐԲ ԿՍԿՍԵՆ


Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի իրականացումից հետո տասը տարիների ընթացքում զբոսաշրջիկների ընդհանուր ծախսերը նախատեսվում է հասցնել մինչև 2.5 մլն. դրամի: Կումայրի այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի օրական ծախսը 27 դոլարից կաճի մինչև 114 դոլար: Արվեստների և արհեստների քաղաքի պատմական փողոցներում բիզնեսի համար առանձնացվել է 7 հազար 700 քմ տարածք: Ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային, նաև հարևան Վրաստանի փորձը:

Տարածել