Ինչպես վերագտնել երջանկությունը, երբ խոզագրիպից հետո ձեռք ես բերում հաշմանդամություն
Երջանկությունը խույս է տալիս մեզնից: Այն նման է մառախուղի մի շերտի, որը կարողանում է ընդունել տարբեր ձևեր: Մոտենալով դառնում է անհասանելի:Մենք ընկել ենք երջանկության հետևից: Բայց, եթե կանգնենք ու ետ նայենք, կտեսնենք, որ փորձում ենք բռնել անտեսանելին:
Ես նույնպես: Ապրում էի Կալիֆոռնիայում` ընտանիքիս` ամուսնուս` Ջիմի ու իմ երկու տարեկան երեխայի հետ: Առաջին հայացքից ամեն ինչ հիանալի էր: Բայց մի օր ես դադարեցի երջանիկ լինել:
Խնամքով կառուցած իմ աշխարը սկսեց փլուզվել 2009 թվականին: Ջիմը իր հարյուրավոր գործուղումներից մեկի ժամանակ վարակվեց խոզի գրիպով, որին հաջորդեց տենդը ու առաջ եկան մի քանի հիվանդություններ: Նրա իմունային համակարգը ամբողջովին քայքայլվեց:
Ջիմը չէր վախենում մեռնելուց, բայց ես սարսափում էի: Մեզ ասացին, որ հիվանդությունը նահանջում է, որ Ջիմը հաղթում է այս պայքարում: Մենք խորը շունչ քաշեցինք ու հանգստացանք: Հետո պարզվեց, որ Ջիմը չի կարող քայլել: Մղձավանջը կրկին վերադաձավ մեր կյանք:
- Չկրկնենք ուրիշների սխալները
- Ինչպես հասնել նպատակին. Ուորեն Բաֆեթի մեթոդը
- Իրականում, հիանալի կյանքով ապրում են միայն ընտրյալները
- Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար
Մեր առաջնեկի ծնվելուն մնացել էր 2 ամիս: Ես ստեղծված իրավիճակի մասին մտածելու ուժ չունեի: Փոխարենը Ջիմը երկար ժամանակ ուներ: Չէ՞ որ հիվանդանոցում ժամացույցի սլաքները կարծես կանգ են առնում: Բժիշկները ստիպում էին ֆիզիոթերապիայի սրահից դուրս չգալ: Իրականում նա ավելի շատ հոգեբանի կարիք ուներ: Ամուսինս որոշեց իր համացանցային ընկերներից խորհուրդ հարցնել, թե հոգեկան հանգստության համար ի՞նչ գրականություն պետք է ընթերցել: Արձագանքեցին բազմաթիվ մարդիկ, անգամ ուղարկում էին համապատասխան գրքերը: Ամբողջ օրը Ջիմը կարդում էր Թոնի Ռոբինսի ու Օփրա Ուինֆրիի մոտիվացիոն ստեղծագործությունները:
Երախտագիտությունն այդ ամբողջ գրականության հիմնական թեման էր: Այնտեղ գիտական աշխատանքները համակցված էին անձնական պատմությունների և օրինակների հետ, որոնք ցույց էին տալիս «հաջողության ճանապարհը»:
Ջիմը ստեղծեց շնորհակալ լինելու սեփական օրագիրը: Նա համակվեց խորը երախտագիտությամբ այն մարդկանց նկատմամբ, որոնք իր կողքին էին` պարտավորված, թե անձնական ցանկությամբ: Նրանք Ջիմի սպիտակեղենը փոխող սանիտարն էր, տաք ճաշ մատուցող հարազատը, ներարկում կատարող բուժքույրը, կազդուրվել օգնող ֆիզիոթերապևտը…:
Ես տեսնում էի, թե նա ինչպես է ձգտում առողջանալ, թե ինչ դժվարությամբ է դա նրան տրվում, և ես էլ փորձում էի արտաքին ու մեծ աշխարհի հոգսերը թողնել հիվանդասենյակի դռնից այն կողմ ու դրական տրամադրությամբ տեսակցել ամուսնուս: Իհարկե, միշտ չէ, որ ստացվում էր: Ինձ համար հատկապես դժվար էր չկոտրվել և լաց չլինել:
- Կանանց համար ամենասթրեսային ու երջանիկ օրերը
- Ինչպես ազատվել դեպրեսիայից
- Լավատես մնալու բանաձև
- Կառավարեք ձեր մեղուներին. Երազանքին հասնելու ճիշտ միջոց
Շուտով Ջիմը հիվանդանոցից դուրս եկավ հենակների վրա: Հաշմանդամների համար նախատեսված սայլակից կտրականապես հրաժարվեց: Եվ դա ընդամենը մեկուկես ամիս հետո այն օրից, երբ նրան շտապ օգնության մեքենայով բերել էին հիվանդանոց:
Ջիմի ապաքինումը ուղղակի երջանիկ պատահականություն չէր: Հիվանդանոցում ամուսնուս օգնող գրեքերից առաջին տեղում էր Մարթին Սելիգմանի «Ծաղկման ուղին»: Սելիգմանը Ամերիկական հոգեբանական ասոցիացիայի նախկին նախագահն էր: Հենց նա է ստեղծել երջանիկ լինելու P.E.R.M.A. բանաձևը:
.P. Դրական էմոցիաներ`.այն է հանգիստը, երախտագիտությունը, բավարարվածությունը, հաճույքը, ոգեշնչում, հույսը, հետաքրքրասիրությունն ու սերը:
E Զբաղվածություն. ներգրավվել որևէ ծրագրի կամ առաքելության մեջ, և տարվել դրանով այն աստիճանի, որ ժամանակն անհետանա:
R Հարաբերություններ . դրական և առողջ հարաբերությունները երջանիկ լինելու պարտադիր նախադրյալ են:
M Իմաստ. կյանքը իմաստավորվում է, երբ ծառայում ես մի մեծ գործի: Դա կարող է լինել հավատը կամ նույնիսկ դիմացինին օգնելը:
A Ձեռքբերումներ. լիովին բավարարված զգալու համար հարկավոր է ձգտել ինչ-որ բանի, դառնալ ավելի լավը:
Աստիճանաբար մենք կարողացանք այս հինգ կետերը ներառել մեր ընտանեկան առօրյայում: Ջիմը վերադարձավ այն համալսարան, որն ավարտել էր: Սկսեց զբաղվել նյարդակենսաբանությամբ: Մեր կյանք մտան երախտագիտությունը, իրար հասկանալը և իմաստը: Տխրությունը հեռացավ:
Հիմա, երբ հանդիպում եմ պոզիտիվ հոգեբանության սկեպտիկ կարծիքներին, սրտիս շատ մոտ եմ ընդունում: Ինչո՞ւմն է քննադատների խնդիրը: Խնդիրը նրանում է, որ
ԶԼՄ-ները և փոփ մշակույթը էժանացրել, արժեզրկել են երջանկություն հասկացությունը:Գլխավոր մոլորություններից մեկն այն է, որ մեզ թվում է, թե երջանկությունը մշտական ուրախությունն է, բարությունը և բավարավածությունը: Ինչպես նաև երեսին սառած ժպիտը: Բնավ:
Երջանկությունը հարուստ և ամբողջական կյանքն է, երբ հավասարաչափ ընդունում ես և´ լավը, և´ վատը: Սովորում ես դժբախտությունների մեջ էլ իմաստ փնտրել: Մեզ ուղղակի սխալ են բացատրել երջանկություն ասվածը: Մենք դեռ սխալ կերպ ենք ընտրում դեպի երջանկություն տանող ճանապարհը:
Երջանկությունը զրկանքների բացակայությունը չէ, այլ դրանք տանելու ունակությունը: Ոչ ոք երջանիկ չի լինում, եթե վազում է երջանկության հետևից: Երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարում ենք դրա մասին մտածել, վայելում ենք անցնող վայրկյանը, տրվում ենք ինչ որ կարևոր ծրագրի, շարժվում ենք մեծ նպատակին ընդառաջ, օգնում ենք նրան, ով մեր կարիքն ունի: