BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Նոբելյան մրցանակակիրը դարձել է բժշկական համալսարան

Նոբելյան մրցանակակիրը դարձել է բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր

Բժշկական համալսարանում բացառիկ օր է: Աշխարհի ամենահայտնի գիտնականներից մեկը կդառնա Բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր: Որպեսզի կայանար Հարալդ զուր Հաուզենի Երևանյան այցը Բժշկական համալսարանը աշխատել է 5 տարի
Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահեցնում է` սա բացառիկ հնարավորություն է հայ ուսանողների համար: Ապագա բժիշկները կկարողանան լսել աշխարհահռչակ գիտնականին ու ոգեշնչվել նրա օրինակով:
Վիրուսաբանը Նոբելյան մրցանակ է ստացել 2008 թվականին: Գիտնականի ուսումնասիրությունները հեղափոխական նշանակություն են ունեցել բժշկության ոլորտում: Հենց բժիշկ Հաուզենն է  բացահայտել է մարդու պապիլոմավիրուսի ու արգանդի վզիկի քաղցկեղի կապը:
Հարալդ զուր Հաուզենը ծնվել է Գերմանիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով գիտնականը չի կարողացել ստանալ տարրական լիարժեք կրթություն: Բայց կենսաբանության հանդեպ հետաքրքրությունը 1955-ին նրան բերել է բժշկության ոլորտ:  Հաուզենը սովորել է Բոննի, Համբուրգի ու Դյուսելդորֆի համալսարաններում: Ուսումնասիրություններ է իրականացրել Միացյալ Նահանգներում:



Կարդացեք նաև.



1969-ին վերադարձել է Գերմանիա ու իր հետազոտական խմբի հետ պարզել, որ  Բերկիտի լիմֆոմայի ժամանակ բոլոր քաղցկեղային բջիջներում կա Էբշտեին Բարրի վիրուսի ԴՆԹ:
Բժշկության ոլորտում իր  ուսումնասիրությունների ու բացահայտումների մասին գիտնականը Հայաստանում պատմում է ապագա  բժիշկներին:

«Հայաստանում շատ կարճ ժամանակով եմ, բայց այն ինչ հասցերել եմ տեսնել շատ է տպավորել:Հատկապես տպավորված եմ երիտասարդ հայ գիտնականների ու դպրոցականների հետ երեկվա հանդիպումից:  Շատ կարևոր հարցեր էին տալիս», - ասում է գիտնականը:


Անվանի գիտնականի հետ հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը  բարձր է գնահատել Զուր Հաուզենի ձեռքբերումներն ու փորձը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել