«Կորոնավիրուսը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վերահսկողական նոր ռեժիմ»․ Յուվալ Նոյ Հարարի

Ֆիլիպիններում կարանտինը խախտողներին կարելի է գնդակահարել: Սա նախագահի հրամանն է: Հնդկաստանում՝ կարեի է փայտով ծեծել, զուգահեռ՝ զվարճացնել՝ հիշեցնելով, որ վիրուսն իրական է, ու իսկապես վատ բան է: Աֆրիկայում էլ կարելի է ցեղի առաջնորդների ծեսով քշել կորոնավիրուսային անեծքը: Աշխարհում բոլորը պայքարում են, ինչպես կարող են: Յուվալ Հարարին պնդում է՝ համավարակից հետո մոլորակն այլևս նախկիը երբեք չի լինելու:
«Մենք կայացնելու ենք բազմաթիվ կարևոր որոշումներ: Դրանցից մեկը՝ գնալ ազգայնական մեկուսացման ճանապարհով, որտեղ յուրաքանչյուր երկիր միայնակ է պայքարում սահմանափակ ռեսուրսների համար, թե միավորվել՝ համեշաշխությամբ հաղթահարելով այս ճգնաժամը: Եվ սա ազդելու է ոչ միայն բուն ճգնաժամի, այլև առաջիկա տարիների աշխարհի վրա: Նույնկերպ, յուրաքանչյուր պետություն պետք է ընտրի՝ հարցը լուծել ավտորիտար, կենտրոնաձիգ կառավարման միջոցով՝ ուժեղացնելով մեկ բռնապետի, թե ժողովրդավարական հակակշիռների և փոխզսպումների համակարգով՝ ուժեղացնելով քաղաքացիներին», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Նրա խոսքով, վիրուսի հաղթահարման և հետվիրուսային աշխարհակարգի համար ճակատագրական նշանակություն է ունենալու վստահությունը, ինչը, ցավոք, զգալիոներն պակասել է ամբողջ աշխարհում:
«Հիմա այնպիսի ժամանակներ են, երբ սեփական կառավարության հանդեպ վստահությունը չափազանց կարևոր է: Եթե դուք ապրում եք մի երկրում, որտեղ տարիներ կամ տասնամյակներ շարունակ կառավարությունը չարաշահել է մարդկանց վստահությունը, այսօր եկել է դրա համար վճարելու ժամանակը: Մարդիկ կարող են չհավատալ կառավարություններին: Նույնն էլ կարելի է ասել գլոբալ մարակդակում: Մեզ գլոբալ վստահելի առաջնորդներ են պետք», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Հարարին կարծում է, որ մեծ փոփոխությունները լինելու են համակարգային, փոխվելու է աշխատաշուկան, կրթությունը: Եթե ամբողջ ուսումը տեղափոխվի օնլայն, մարդկային շփման աստիճանը կտրուկ կնվազի, սակայն դա չի փոխի մարդու էությունը: Միաժամանակ, Հարարին նկարագրում է այսօր դեռ ֆանտաստիկ թվացող իրողություններ:
«Առաջին հերթին մենք տեսնում ենք վերահսկողական հսկայական համակարգերի ներդրում, ինչը տեղի է ունենում հենց ժողովրդավարական երկրներում: Փոխվում է նաև վերահսկողական այդ համակարգերի բնույթը: Եթե առ այսօր վերահսոկղությունն իրականացվում էր պետության կամ կորպորացիաների կողմից, որոնք հետևում էին, թե մարդիկ ինչ են գնում, ուր են գնում, ինչ են դիտում հեռուստատեսությամբ, ապա հիմա՝ մարդկանց ճնշումը և ջերմաստիճանը զանգվածային չափելը բացում է ձեր մարմինը և ուղեղը վերահսկելու ճանապարհ», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Հարարին հնարավոր է համարում, որ առաջիկայում վերահսկելի դառնան մարդու զգացմունքները, դրանք կչափեն ճիշտ այնպես, ինչպես ջերմությունը, տեստով կհայտնաբերեն զգացմունքները, ինչպես հայտնաբերում են կորոնավիրուսը:
«Մարդիկ հարյուր տարի հետո կարող են հետ նայել, ու տեսնել, որ կորոնավիրուսի այս համավարակը հենց այն պահն էր, երբ հաստատվեց վերահսկողական նոր ռեժիմ: Մաշկի տակ ներդրված վերահսկողական համակարգը կարող է դառնալ 21-ր դարի ամենակարևոր իրադարձությունը: Իշխանությունները մարդկանց մարմինը հաքերային հարձակման ենթարկելու միջոցով կկարողանան կենսաբանական տվյալներ հավաքել ու քաղաքացիների մասին իմանալ ավելին, քան հենց քաղաքացիները գիտեն իրենց մասին», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Իսկ մինչև այդ, շփման արգելքը ստեղծում է շփման այլ ձևաչափեր: Համավարակը հենց հեռավորությամբ միավորեց հարևաններին, որոնք սովորական պայմաններում, գուցե միմյանց չնկատեին: Եվրոպայում ստեղծվեց համերգային նոր՝ պատշգամբային ձևաչափ:

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
