Հարարի. Կորոնավիրուսը կարող է հանգեցնել քաղաքական, տնտեսական և նույնիսկ հոգեբանական ճգնաժամի

Հուլիսին Newmag-ը հրատարակեց 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. մարդկության համառոտ պատմություն» գիրքը։ 5 տարի անընդմեջ New York Times-ի բեսթսելլերի ցուցակը գլխավորող հեղինակը միշտ հանդես է գալիս առանձին հոդվածներով և ելույթներով։ Այս հոդվածով նա անդրադարձել է մարդկության մոտ համավարակից առաջացած հոգեբանական ճգնաժամին։
«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին նշելէ ճգնաժամից դասեր քաղելու և նոր հնարավորություններ ստեղծելու մի քանի բանաձև: Նաև պատմել է, թե պանդեմիայի ժամանակ ինչը կարող է լինել կորոնավիրուսից ավելի վտանգավոր:
Հարարին հորդորում է զգոն լինել, բայց խուճապի չմատնվել: Կորոնավիրուսը մարդկության պատմության ամենավտանգավոր առողջապահական սպառնալիքը չէ: Բացի այդ, աշխարհն այսօր ունի զարգացած գիտական ներուժ և տեխնոլոգիական առաջընթաց: Բայց ամեն դեպքում,Հարարին զգուշացնում է՝ COVID-19-ը միայն առողջապահական խնդիր չէ: Այն կհանգեցնի նաևտնտեսական, քաղաքական և նույնիսկ հոգեբանական ճգնաժամի:
«Ես կորոնավիրուսից ավելի քիչ եմ վախենում, քան մարդկանց ներքին դևերից՝ ատելությունից, ագահությունից, տգիտությունից: Եթե մարդիկ գիտության փոխարեն շարունակեն հավատալ դավադրության տեսությանը, եթե բիզնես ոլորտին անհանգստացնի միայն իրենց եկամուտը, եթե մարդիկ շարունակեն վարակի տարածման մեջմեղադրեն օտարերկրացիներին, ապա վաղ թե ուշ աշխարհը կթունավորվի»- զգուշացնում է Հարարին:
Քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն կառավարությունների վրա: Հակահամաճարակային քայլերի արդյունավետությունից է կախված մոտակա մի քանի տարիների տնտեսական, առողջապահական և սոցիալական վիճակը:
Պատմաբանը հորդորում է չկորցնել լավատեսությունը եւ հիշել մարդկության ամենամեծ առավելության մասին: Գործակցելու և միավորվելու դեպքում այս ճգնաժամը ոչ միայն հնարավոր կլինի հաղթահարել, այլև մարդկությունն այս ամենի ավարտին շատ ավելի ուժեղ կլինի:
«Քաղաքացիները պետք է ճնշում գործադրեն կառավարությունների վրա: Հակահամաճարակային քայլերի արդյունավետությունից է կախված մոտակա մի քանի տարիների տնտեսական, առողջապահական և սոցիալական վիճակը»,-նկատում է Հարարին:
Եվ ի վերջո, իրար մեղադրելու փոխարեն պետք է միասին լուծումներ փնտրել: Պետք է հստակ որոշում ընդունենք՝ լինել պահանջատեր ու դա անել հիմա ու հենց այս պահից:

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)
