Ինչո՞ւ են մարդիկ կառավարում աշխարհը՝ հարցն ու պատասխանը Յուվալ Նոյ Հարարիի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն»-ը դարձել է աշխարհում ամենաշատ քննարկվող գիրքը։ Յուվալ Նոյ Հարարին պատասխաններ է փնտրում այն հարցերին, որոնք դարեր շարունակ հետաքրքրել են գիտնականից մինչև ուսանող, քաղաքական գործչից մինչև արվեստագետ։Նրա շատ տեսություններ կարելի է համարել բացառիկ։ Նյումեգը, որ վերջերս հայ ընթերցողին ներկայացրեց գիտնականի առաջին գիրք, հիմա պատրաստվում է հրատարակել նաև երկրորդ գիրքը։ Այս շաբաթ Սափիենսի հեղինակն իր անդրադարձում բացատրել է՝ ինչու են հենց մարդիկ կառավարումաշխարհը, ոչ թե, օրինակ, շիմպանզեները:
Ըստ Յուվալ Նոյ Հարարիի, պատճառն ամենևին էլ այն չէ, ինչ դուք կարող եք ենթադրել: 70,000 տարի առաջ մարդիկ անկարևոր կենդանիներ էին, որոնց ազդեցությունը երկիր մոլորակի վրա աննշան էր: Այսօր մարդիկ կառավարում են աշխարհը:
Մարդիկ կառավարում են աշխարհը, որովհետև միակ կենդանիներն են, որոնք ճկուն են և կարողանում են մեծ խմբերով գործակցել
Հարարին բացահայտում է հոմոսափիենսի հաջողության գաղտնիքը. «Հաճախ մենք մարդկանց և կենդանիների տարբերությունը միայն անհատականության մակարդակում ենք ուսումնասիրում: Ուզում ենք հավատալ, որ մարդու գլխում կա մի յուրօրինակ բան, մի գերբնական ուժ, ինչը մեզ կենդանիներից ավելի լավն է դարձնում: Կենդանիների և մեր իրական տարբերությունը հավաքական մակարդակում է: Մարդիկ կառավարում են աշխարհը, որովհետև միակ կենդանիներն են, որոնք ճկուն են և կարողանում են մեծ խմբերով գործակցել»:
Պատմաբանը հիշեցնում է, որ այդ գործակցությունը ոչ միշտ է դրական արդյունք ունենում: Պատմության ընթացքում բազմաթիվ սարսափելի դեպքեր գրանցվել են զանգվածային գործակցության արդյունքում: Բանտերը, սպանդանոցները և համակենտրոնացման ճամբարներն այդ օրինակներից միայն մի քանիսն են: Հասկանանք նաև պատճառը, թե ինչու են մարդիկ միակ կենդանիները, որոնք կարողանում են գործակցել իրար հետ:
Մարդիկ ապրում են երկակի աշխարհում: Այո՛, մեր աշխարհում կան ծառեր և գետեր, բայց այդ ամենից բացի մենք երկրորդ, երևակայական շերտն ենք ստեղծել, որին հավատում ենք և որտեղ ապրումենք:
Պատասխանն, ըստ Հարարիի, շատ պարզ է՝ մարդիկ ունեն երևակայություն. «Մենք կարող ենք հազարավոր անծանոթների հետ շփվել, որովհետև ունակ ենք հորինել պատմություններ, տարածել դրանք և համոզել միլիոնավոր մարդկանց, որ դա ճիշտ է: Քանի դեռ բոլորը հավատում են նույն հորինվածքին, ենթարկվում են նաև նույն օրենքներին»։
Նույն մեխանիզմը գործում է նաև քաղաքականության, տնտեսագիտության և հոգեբանության դեպքում: Կենդանիներն ապրում են օբյեկտիվ, իրական աշխարհում, որտեղ կան գետեր, ծառեր ու առյուծներ: Մարդիկ ապրում են երկակի աշխարհում: Այո՛, մեր աշխարհում կան ծառեր և գետեր, բայց այդ ամենից բացի մենք երկրորդ, երևակայական շերտն ենք ստեղծել, որին հավատում ենք և որտեղ ապրումենք:

Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 90-ամյակի առթիվ Newmag-ը հայերեն է հրատարակել Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գիրքը (թրեյլեր)

Երևան, Գոնկուր, գրական մեծ ընտրություն. Ո՞վ է Հայաստանի գոնկուրյան հաղթողը (տեսանյութ)

Էդուարդ Սաիդ, «Արևելաբանություն». Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը (տեսանյութ)

Սպասե՛ք նոր փառատոնի. Newmag հրատարակչությունն ու Skill ընկերությունը կնքեցին գործակցության հուշագիր (լուսանկարներ)
