ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

newmag-ը ներկայացրեց «Sapiens. Մարդկության համառո

newmag-ը ներկայացրեց «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)

newmag-y-n

newmag-ը ներկայացնում է 2020-ի նոր հիթը՝ Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» համաշխարհային բեսթսելլերը: Թարգմանվել է 50-ից ավելի լեզուներով, վաճառվել է 12 միլիոն օրինակ ու  5 տարի անընդհատ գլխավորել New York Times-ի բեսթսելլերների ցուցակը:

«Երկիր մոլորակը 50 հազար տարի առաջ առնվազն 6 տեսակի մարդկանց տունն էր։ Հոմո սափիենսը ընդամենը նրանցից մեկն էր։ Շատերին այսօր թվում է անհավանական, որ երկրի վրա կարող էր գոյություն ունենալ մեկ այլ մարդու տեսակ, բայց դա իրականություն է, այնպես, ինչպես արջերի դեպքում է՝ կան սպիտակ արջեր, կան գորշ արջեր։ Իսկ ինչո՞ւ է երկրի վրա ապրում միայն մեկ տեսակի մարդ։ 50 հազար տարի առաջ այդպես չի եղել։ Հոմո սափիենսը կամ վերացրեց մարդու մյուս տեսակներին, կամ պատճառ դարձավ մյուս տեսակների վերացման», - ասում է Յուվալ Նոյ Հարարին:

Յուվալ Նոյ Հարարին 21-րդ դարի ամենաազդեցիկ գիտնականներից է: Սափիենսը կոտրում է պատմական գրքերի մասին բոլոր կարծրատիպերը: Գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը համառոտ պատմում է այն մի քանի պատմագիտական նոր շերտերը, օրինակները, որոնցով Հարարին անսպասելի, բայց հիմնավորված հայտնություններ է անում մարդու ստեղծման ու մարդկության պատմության մասին, նախամարդուն համեմատում է ժամանակակից մարդու հետ և գտնում մարդաբանական սովորույթների, բնավորության ու գործողությունների արմատները։

«Մարդկության ծանոթ պատմությունը հետաքրքիր ասպեկտով է ներկայացնում: Կան մեզ համար շատ անսովոր և անսպասելի մոտեցումներ: Այս գիրքը կարդալով մենք մասնակից ենք դառնում համաշխարհային կարևոր խոսակցության», - ասում է գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը:

Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը լույս տեսավ 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսորն այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց գիրքն արդեն անգլերենով էր ու դարձել էր համաշխարհային բեսթսելլեր։

«Շատ պրովոկացիոն, սադրիչ գիրք է: Հույզերի գամմա է խոստանում, որովհետև հարվածում է մեր կրթության, պատմության, կրոնի և  իարվունքի մասին պատկերացումներին», - ասում է գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանը:

Հարարին սափիենսի զարգացումն ու մարդկության պատմությունը բաժանում է 4 հիմնական ու էական փուլերի: Առաջին փուլը սկսվում է Քրիստոսից 70 հազար տարի առաջ։ Հենց այդ ժամանակ, ըստ Հարարիի, տեղի ունեցավ կոգնիտիվ՝ ճանաչողական հեղափոխություն, երբ զարգացավ սափիենսի երևակայությունը։ Հարարին համարում է, որ մարդկության պատմության երկրորդ խոշոր իրադարձությունը Քրիստոսից առաջ 12 000 թվականին էր, երբ զարգացավ հողագործությունը։

Այս նշանակալի աշխատության շնորհիվ հայ ընթերցողը կկարողանա անցյալը վերագնահատել նոր, նորագույն և ինքնատիպ մոտեցմամբ: Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը, որը հիմնված է գիտական հարուստ պաշարի վրա, ներկայացնում է մարդկության անցյալը և այդ անցյալում տեղի ունեցած կարևորագույն շրջադարձերը, որոնք մինչև այսօր մեծ ազդեցություն են գործում բազմաթիվ ժողովուրդների, հասարակությունների և պետությունների վրա:

«Պատմահասարակագիտական և քաղագիտական բնույթի գրականության կարիք Հայաստանում ասյօր շատ կա: Հատկապես ժամանակակից քաղագիտական միտքը կարևոր է հասկանալու համար ամբողջ աշխարհում, նաև Հայսատանում, տեղի ունեցող քաղաքական, հասարակական երևույթները, շարժումները իրադարձությունները, և դրանց սթափ գնահատական տալու համար», - ասում է newmag ընկերության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Եվ այստեղ է, որ newmag-ը բացահայտում է՝ Հարարիի մյուս բեսթսելլերները նույնպես կթարգմանվեն հայերեն:  «Sapiens» գրքից 2 տարի անց Հարարին լույս ընծայեց «Homo Deus. Վաղվա համառոտ պատմություն» գիրքը, որտեղ անդրադառնում է 21-րդ դարում սպասվող խոշոր նախագծերին: 2018-ին էլ Հարարին հրապարակեց  «21 դաս 21-րդ դարի համար»  գիրքը, որտեղ խոսում է  գլոբալ տաքացման, արհեստական ինտելեկտի և հնարավոր համաշխարհային պատերազմի խնդիրներին։

«3 խնդիր կա, որոնք վտանգի տակ են դնում մեր գոյությունը՝ ատոմային պատերազմը, էկոլոգիական աղետը և կործանարար տեխնոլոգիան։ Հենց դրանց պետք է մարդկությունն այսօր ուշադրություն դարձնի», - ասում է Յուվալ Նոյ Հարարին:

Հարարիի գրքերը բացառիկ են ոչ միայն մարդկության պատմությունը պատմական կենսաբանական դիտանկյունով բացահայտելու, այլ նաև այդ անցյալը  ժամանակակից խնդիրների հետ միաձուլելու կարողությամբ:  Հարարին սթափեցնում է՝ մարդկությունն արդեն սկսել է շրջանցել բնական ընտրության օրենքները, որոնք նախորդ չորս միլիարդ տարիների ընթացքում կառավարել են կյանքը: Ժամանակակից աշխարհը Հարարիին մեջբերում է նույնիսկ 2020-ի գլխավոր իրադարձության՝ կորոնավիրուսի համաճարակի մասին վերլուծություններ անելիս:

Մարդկության պատմության երրորդ կարևոր դրվագը, Հարարիի պնդմամբ, մարդկության քաղաքական միավորումն էր՝ պետությունների ձևավորումը։ Հարարին կարծում է, որ Սափիենսը աշխարհի տեր դարձավ, որովհետև կարողացավ ճկուն գործակցել իր տեսակի հետ։

 «Գիտական հեղափոխությունը գիտելիքների հեղափոխություն չէր, այն առաջին հերթին չիմացության հեղափոխություն էր: Գիտական հեղափոխության ամենամեծ հայտնագործությունն այն էր, որ մարդիկ հասկացան՝ չգիտեն ամենակարևոր հարցերի պատասխանները», - գրքում գրել է Յուվալ Նոյ Հարարին:

«Sapiens»-ի հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ։ Ընկերության համահիմնադիր Արա Խաչատրյանը գիրքն ընթերցել է մինչև հայերենով լույս տեսնելը, ժամանակակից աշխարհի խնդիրներից խոսում է հենց Հարարիի գաղափարների տեսանկյունից:

«Ոչ ոք չի ասում, որ ապագայում նեղ մասնագետների կարիք չկա. լինի մաթեմատիկոս, չինարենի ուսուցիչ կամ որևէ համակարգի կոդավորող: Հարցն այն է, որ 30 տարի հետո՝ 2050 թվականին, արդյոք այդ կոմպետենտությունների կարիքը կլինի: Գուցե արհեստական բանականությունը մարդկանցից շատ ավելի լավ գրի ծրագրավորման կոդը  կամ չինարեն խոսենք Google Translate-ի միջոցով՝ առանց այդ լեզվին տիրապետելու: Այնպես որ այս փոփոխական միջավայրում մասնագետները կարևորում են անալիտիկ մտածելակերպ ունենալու հմտությունները», - ասում է Արա Խաչատրյանը:

Հարարիի «Sapiens» գիրքն ընթերցողների լայն շրջանակի համար է։ Գիտության մասին պատմությունը ներկայացված է միանգամայն ընկալելի ձևով։ Ժամանակակից մարդը պետք է պատկերացնի, թե ինչ է կատարվել իր հետ, ինչպես է ծագել բանական մարդը, ինչպես է դարձել աշխարհի տերը, ինչ պատասխանատվություն է սա առաջ բերում և ինչ է սպասում մարդուն։ Յուվալ Նոյ Հարարին իր գրքում  պատասխանում է ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում պատմափիլիսոփայագիտական հարցերին։

 

Տարածել

Sapiens. Մարդկության համառոտ պատմություն
Sapiens. Մարդկության համառոտ պատմություն

Յուվալ Նոյ Հարարի

7800 ֏

Նկարագրություն

Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: 

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: