10-15 տարի էլ դեռ կաշխատեմ ու «Ոսկե ծիրան»-ը չեմ թողնի. Հարություն Խաչատրյան
Ամենից հաճելին օտարներից մրցանակներ ստանալն է, ամենադժվարը Հայաստանում հասկացված լիելը: Հարություն Խաչատրյան ռեժիսորին հայ կինոմոլները լավ չեն ճանաչում, իսկ նա շարունակում է ստեղծագործել:
2013-ին Հարություն Խաչատրյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրենը: Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2007 թվականին ստացել է Նիդեռլանդների Արքայազն Քլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության Ordre des Arts et des Lettres շքանշանին:
Ծիրանի տոնի հոբելյարը ձեռք բերածի ու կորցրածի հաշվարկն է անում: Արվեստը դժվար պայքար է, դաժան տեղ` Հարություն Խաչատրյանը հետ է նայում ու ընկերներին տեսնում, որոնք զոհասեղանին իրենք ընտանիքն ու ընկերությունը դրեցին: Ինքը կարողացավ պահպանել թե՛ մեկը, թե՛ մյուսը:
«Ավելի լավ է ֆիլմ չնկարես, քան կորցնես ընտանիքդ կամ ընկերներիդ»:
Նա հայ կինո եկավ 80-ականների կեսին: Երբ արդեն ժամանակն էր զարմացնել, շուրջն ամեն ինչ կործանվեց: 10 տարվա ընդմիջումից հետո Հարություն Խաչատրյանն արվեստ վերադարձավ «Վավերագրողով»: Նա սրտնեղում է՝ տասը տարին տասը կորցրած ֆիլմ է: Հիմա, երբ «Ոսկե ծիրան»-ի ժյուրին քննադատում է «Հայակական Համայնապատկեր» մրցույթի մասակիցներին, առաջինն ինքն է պաշտպանում երիտասարդ ռեժիսորներին: Մութ 90-ականների ստվերը դեռ ամբողջովին չի անցել.
«Նրանք չգիտեն, որ եղել են ժամանակներ, երբ մենք լույս չենք ունցել, հեռուստացույց չեն նայել, ֆիլմ չենք տեսել. ամենաբարդ ժամանակներն էին, որոնք քաջաբար հաղթահարեցինք»:
Աշնանը պրեմիերա է սպասվում, եւս 5 ֆիլմի սցենարի վրա էլ մտածում է, դրանից մեկի հերոսը Վահան Տերյանն է լինելու: Հարություն Խաչատրյանի համար «Ոսկե ծիրան»-ն էլ է ֆիլմ, միայն թե բազմասերիանոց: 12-րդ երևանյան կինոամառը մոտենում է ավարտին ու նշվում հիմադրի 60-ամյակով: