«ՀԱՎԱՍԱՐ»
Հայաստանում կանանց և տղամարդկանց աշխատանքային հնարավորությունների անհավասարության թեման հետաքրքրել է լուսանկարիչ Արամ Կիրակոսյանին, ով անձամբ հանդիպել, լուսանկարել ու հավասարության նշան է դրել երկու սեռերի իրավունքների ու ներուժի միջև: Հայաստանում «ՕՔՍՖԱՄ»-ի և «ՕքսԵջեն» հիմնադրամի աջակցությմաբ և «ՀԱՅ ԱՐՏ» մշակութային միությունում ներկայացված «ՀԱՎԱՍԱՐ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը ներառում է թեմատիկ չորս շարք՝
- Հայ կին քաղաքական գործիչների դիմանկարներ (Հերմինե Նաղդալյան, Մարգարիտ Եսայան, Էլինար Վարդանյան և այլք),
- Գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմություն,
- Մասնագիտություններ, որոնք հայ կանայք խիստ հազվադեպ են ընտրում,
- Տարբեր ոլորտներ ներկայացնող հայտնի կանայք և տղամարդիկ՝ հավասար իրավունքների և հնարավորությունների կոչ-ուղերձներով (Արսեն Ջուլֆալակյան, Գոհար Հարությունյան, Աննա Մայիլյան և այլք):
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան