«Հայ Տղեքի» քանդած պատերի ու սիրուն ոտքերով ընկերուհիների մասին
պատը քանդելու մասին
Շոու-բիզնեսից կարելի ա էդքան չխորանալ, ուղղակի շոու-բիզնեսն էդքան չկա էլ, որ իրա մասին էդքան խոսանք: Հիմա` կոմերցիան. երգիչ-երգչուհիները ստեղի կոմերցիան խառնում են դրսի կոմերցիայի հետ ու ստեղի կոմերցիայից ելնելով` շատ անճաշակ երգեր են էթում: Ու ստացվում ա, որ իրանց դաստիարակում ա լսողը: Նենց որ ավելի ճիշտ կլինի դուք դաստիարակեք լսողին, քան թե լսողը` ձեզ: Որտև երբ որ մենք նոր էինք սկսել, որ ամեն ինչ անեինք ըստ ժողովրդի պահանջարկի, մենք ռեփ չէինք երգի` նամանավանդ ժարգոնով: Ոչ ոք չէր պատկերացնում, որ տենց բան կարա լինի, իսկ մենք քանդեցինք էդ պատը ու մենք ուզում ենք, որ նոր ջահելությունը մեր նման բոլոր անհնարին պատերը քանդի:
չուզողների մասին
Մեզ շատ ուրախացնում ա, որ շոու-բիզնեսում լիքը մարդ կա, որ ձևացնում ա, որ մեզ շատ ա սիրում, հարգում ա, բայց ինքը իրականում ի՞նչ ա` չուզո՞ղ: Ու անդրադառնալով ընդհանրապես չուզողներին, ում արյան մեջ ա էդ չուզողությունը` ասենք, որ էն մարդիկ, ովքեր սկզբում դեմ էին դուրս գալիս ու արգելում էին մեր արածները, հիմա գալիս ու ... էդ ամեն ինչը մենք շատ լավ նկատում ենք, մարդիկ կարող ա կարծեն, որ մենք միամիտ ենք, բայց դրանից իրանց լավ չի լինում, եթե ոչ վատ: Ու էդ ամեն ինչը իրանք իրանց շահից ելնելով չեն անում, իրանք պռոստը չուզող են` թե ինչ ա երկու հասարակ տղա քուչից հասան ինչ-որ բանի:
անձնական կարծիքի մասին
Նոր ջահելությանը կարելի ա խրախուսել` ասելով, որ իրանք ուշադրություն չդարձնեն կողքինների կարծիքներին, այսինքն` եթե իրանք համոզված են, որ իրանք ճիշտ ուղու վրա են, թող միշտ առաջ գնան: Եթե հիշեք մեր սկզբի երգերը, ընդեղ հումորայինը շատ էր, ու կողքիններին եթե լսեինք, մենք պիտի էդ ամեն ինչը ավելի շատացնեինք: Բայց ոնց տեսաք` մենք ժամանակի ընթացքում գտանք մերը ու հասկացանք, որ մենք դրա համար ենք ծնված: Ընդհանրապես ոչ միայն շոու-բիզնեսում, բոլոր բնագավառներում էլ շատ կարևոր ա, որ դու չկորցնես քո ինդիվիդուալիզմը, քո անձնական կարծիքը:
մենթալիտետի մասին
Վերցնենք հենց նույն աղջիկ ընտրելը: Մենթալիտետ գոյություն ունի, մարդիկ հատուկ գնում գեշ կնիկ են առնում, որ հետո ինքը ուշադրություն չդարձնի, որ մարդը գնում ա լևի: Էդ կա, բայց ամեն ինչ կամաց-կամաց փոխվում ա, ու նոր ջահելության մեջ լիքը տղեք կան, որ շատ ժամանակակից մտածելակերպ ունեն ու դուխով են: Էնքան դուխով, որ քո ընկերուհուն ոչ ոք չկարողանա բան ասի, որ թողես քո ընկերուհին կարճ հագնի, որտև իրա ոտերը սիրուն ա:
թեմաների մասին
Թեմաները մեր երգերում ու մեր համար անվերջ են, քանի որ մեր երգիչ-երգչուհիները հիմնականում երգում են նույն բանի մասին, ու լիքը թեմա մնում ա չշոշափված: Ագրեսիվանո՞ւմ ենք. տենց բան չկա: Հա´մ ագրեսիվություն կա, հա´մ էլ փափկություն: Բայց մենք փորձում ենք միշտ էլ կոնտրաստը պահել: Հա´մ պորճերի մասին երգեր ունենք, հա´մ էլ նուրբ ու սիրային երգեր ունենք: Իսկ թեմաները անվերջ են: Ռեփը նենց ա, որ ամեն ինչի մասին էլ կարելի ա երգել:
փողի և ինքնասիրության մասին
Փողը ամենակարևորը չի, բայց ամենակարևոր դերերից մեկն ա խաղում մեր կյանքում: Ուղղակի պետք ա էդ սահմանը իմանաս` փողի ու ինքնասիրության: Մենք աշխատում ենք, ու մինչև հիմա դեռ դեպք չի եղել, որ շուռ գանք կոմերցիայի վրա: Փորձում ենք մե´նք դաստիարակենք փողին, ոչ թե ինքը` մեզ: Կարևորը, որ ինչ-որ միտք ունենաս ու կարողանաս քո սիրած գործով փող աշխատել: Մենք հասկանում ենք, որ էդ անելը շատ դժվար ա, բայց մենք կամաց-կամաց էդ պատերն էլ ենք ջարդում:
newmag #04