ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր10 դերասանները. Հայկ Մարության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկ, դու սոցիալապես ամենաակտիվ դերասաններից ես: Դա սկզբո՞ւնք է:
Երևի ոչ, պարզապես այդպես ստացվեց:
Ստացվեց, որովհետև բնավորությամբ անհանգի՞ստ մարդ ես, թե՞ կարծում ես, որ արվեստագետը պետք է ծառայի ժողովրդին:
Եթե մարդը իրեն համարում է մտավորական, նաև պարտավոր է բացի իր աշխատանքը անելուց, ուշադրություն դարձնի պետության գործերին:
Ինձ համար ուրախալի փաստ է: Կարծում եմ, որ մեր ազգը բևեռային մտածողության կրող է: Քո դեպքում ֆեյսբուքում հայտնված յուրաքանչյուր գրառում, յուրաքանչյուր հարցազրույց և իրադարձություն միանշանակ լավ է ընդունվում հասարակության կողմից: Դու` որպես դերասան, ռեժիսոր, սցենարիցտ, արվեսագետ, բացառիկ դրական կերպարներից մեկն ես հայկական իրականության մեջ: Ինչի՞ց է դա:
Ես ուղղակի ազնիվ եմ, ինչ մտածում եմ, ասում եմ և գրում:
Իսկ ուղղախոսությունն ինչքանո՞վ է օգնում կամ խանգարում ապրելու համար:
Չի օգնում, միայն խանգարում է: Բայց ժողովուրդը շատ հետաքրքիր հատկություն ունի: Նա 100 տոկոսով զգում է սուտը և ճիշտը: Այս դեպքում դա ինձ օգնում է: Ես ազնիվ եմ, ու մարդիկ դա ընկալում են, այստեղից առաջանում է սերը, որն ինձ համար ամենակարևոր բանն է: Ժողովրդի սերը փակում է ամեն խանգարող բան: