Ո՞ր օրենքով գողն է արտաքսվել Երևան և այլևս իրավունք չունի ոտք դնել ՌԴ
ՀԱՅԿՈ ՂԱՐԱԲԱՂՍԿԻ՝ ՀԱՅԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Վերջերս Երևան է արտաքսվել 53-ամյա «օրենքով գող» Հայկ Նիկողոսյանը՝ Հայկո Ղարաբաղսկին: Նիկողոսյանը ծնվել է 1963 թվականին Արցախի Մարտակերտի շրջանում: Հանցավոր աշխարհում հայտնի է Հայկո Ղարաբաղսկի մականունով: Նա թագադրվել է 1995-ին՝ 31 տարեկանում՝ Ռուդոլֆ Օհանովի կողմից, մեկ տարի անց՝ 1996-ին ձերբակալվել է Ստավրոպոլում: Երկրորդ անգամ ձերբակալվել է 2008-ին՝ Հայաստանում, իսկ երրերդ անգամ Պետրոպավլովսկում՝ 2009-ին:
ԻՆՉՈ՞Ւ Է ԶՐԿՎԵԼ «ՕՐԵՆՔՈՎ» ԳՈՂԻ ՏԻՏՂՈՍԻՑ
90-ականների կեսերին թագադրված Հայկո Ղարաբաղսկին մեծ դեր է խաղացել Դեդ Հասանի ու Օհանովի երկպառակության մեջ: «Օրենքով» գող Ռուդիկի սպանությունից հետո նրա բոլոր նախկին զինակիցները, որոնք չեն խոնարհվել Դեդ Հասանի առաջ, զրկվել են օրենքով գողի տիտղոսից: Հայկոն կամ Հայկ Ղարաբաղսկին «թագ»-ը վայր է դրել Երևանում՝ Սվո Ռաֆի մահվան տասներորդ տարելիցին, սակայն շարունակել է գողական չափանիշներով վարել «ազնիվ» կենսակերպ և հույս ունեցել, որ երբևէ կվերականգնի իր իրավունքները:
Քրեական խորագրում կարդացեք նաև՝
- Կալանվել է ռուս օրենքով գող, որը կարող է կործանարար լինել ԱՊՀ գողական աշխարհի համար
- Ձերբակալվել է օրենքով գող Արսեն Երևանսկին. Ո՞վ է նա և որքանո՞վ է աղմկալից այս դեպքը
- Ով է օրենքով գող Սերգեյ Ասատրյանը, որին երգ է նվիրել Վաչե Ամարյանը
Ո՞ՒՄ ՄԻՋՈՑՈՎ Է ՓՈՐՁԵԼ ՀԱՅԿՈ ՂԱՐԱԲԱՂՍԿԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՏԻՏՂՈՍԸ
Նա փորձել է իր տիտղոսը վերականգնել մեկ այլ «օրենքով» գող ՝ Գուրամ Չիխլաիձեի կամ Կվեժոյի միջոցով: Գուրամի ու Հայկոյի կապող օղակը եղել է Խաչուլիկ մականունով Խաչատուր Ասատրյանը: Հենց Խաչուլիկն է 2014թ. հունվարին ծրագրել ու կազմակերպել նախկին «օրենքով» գողեր Դավիդ Մելքաձեի և Դաթո Փոթիյսկու վերացումը, ում Գուրամը դեռևս մանկության տարիներին մատնացույց է արել որպես սպանողի:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՋՈՂՎԵԼ ԹԱՔՆՎԵԼ ԵՎ ԽՈՒՍԱՓԵԼ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒՄԻՑ
Դաթոյին վերացնելուց հետո մի քանի օր անց անհայտ անձինք գնդակահարել են Խաչուլիկին, իսկ Հայկոյի հարցը «առկախ» է մնացել անորոշ ժամանակով: Նիկողոսյանը դրանից հետո մոտ մեկ ամիս թաքնվում էր Ուկրաինայում «օրենքով» գող Սերգեյ Գլոնտիի՝ Գուգայի մոտ, սակայն հասկանալով, որ վերջինս չի աջակցի իրեն, Մոսկվա է վերադարձել, որտեղ էլ ձերբակալվել է: