[ Նոր մոդա ] Շահրեզադեի հազար ու մի տյուրբանները
Նորաձևության ժամանակակից պատմության մեջ տյուրբանի` գլխի փաթաթանի կամ չալմայի հայտնությունը կապված է Շահրեզադեի հետ: Խոսքը ոչ թե հեքիաթի, այլ նույն սյուժեով բալետի ազդեցության մասին է: 1910-ին Դյագիլևի բեմարդությունից հետո սկզբում Փարիզը, այնուհետև ամբողջ աշխարհի նորաձևությանը հետևող մարդիկ սկսեցին կրել արևելյան այս աքսեսուարը: Դյագիլևի ներկայացումների նկարիչը և կոստյումների հեղինակը Լեոն Բաքսթն էր: Տյուրբանների տարածման գործում իր մեծ դեր ունեցավ նաև այդ ժամանակի ամենահայտնի դիզայները` «փարիզյան նորաձևության արքա» Փոլ Պուարեն: Բարձրաշխարհիկ կանայք Փարիզի լավագույն սալոններում արևելյան ոճով զարդարված շքեղ տյուրբաններ էին կրում: Հետաքրքիր է, որ Արևելքի այն երկրներում, որտեղից եկել էր տյուրբանը, այն կրում էին տղամարդիկ, իսկ Եվրոպայում` հիմնականում կանայք:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան