Հենոն կարմիր է. ամռան գլխավորը տրանսֆերը կայացած է
Հայ ֆուտբոլասերը հանում է դեղին մարզաշապիկը` հագնում կարմիրը: Ամռան ամենասպասված տրանսֆերն արդեն պաշտոնական է. Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ է: Մարզաշխարհը սա համարում է քայլ առաջ:
Բորուսիայի ֆեյսբուքյան էջում տեղադրած պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց բրիտանական Sky Sports հեռուստաալիքն անցավ արտահերթ թողարկման ռեժիմի:
Թվիթթերը ողողվեց Breaking news հեշթեգով. մարզական պորտալների գլխագրերում Մխիթարյանն է, նրա մարզական ցուցանիշները, ֆուտբոլային կարիերայի ճանապարհը: Երեւանից` Դոնեցկ` Դորտմունդ եւ հիմա Մանչեսթեր:
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ: ՄԵՆՔ ԿԿԱՐՈՏԵՆՔ ՔԵԶ :'(
Հենոն արդեն Մանչեսթերի ճանապարհին է. պայմանագիրը պատրաստ է, մնում է ստորագրել: Անգլիայում ժամերն են հաշվում. օդակայանում պատրաստվում են դիմավորել վերջին տարիների աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկին, Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստին` Հայաստանի հավաքականի ավագին:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան