Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հանդիպում չեմպիոնի հետ. Ամառային գրքատոնի

Բացառիկ հանդիպում չեմպիոնի հետ. Ամառային գրքատոնի հատուկ հյուրը Հենրիխ Մխիթարյանն էր (տեսանյութ, լուսանկարներ)

06/26/2024

newmag-y-n

newmag / summerfest-2024-ի հատուկ հյուրը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն էր։ Նա բացառիկ հարցազրույց է տվել հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանին։ Չեմպիոնի հետ հանդիպումը ձգվել է 30 րոպե:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանի որդին՝ Համլետը, ֆուտբոլասեր է ու անընդհատ խաղում է ֆուտբոլ։ Բայց բազմակի չեմպիոնը որոշել է որդու որոշման վրա երբևէ չազդել։ Հենրիխ Մխիթարյանի խոսքով, երեխաները լավ ֆուտբոլիստներ դառնում են աշխատասիրության ու տաղանքի շնորհիվ։ Օրինակ Ռոնալդուն աշխատասիրության հաշվին է դարձել, Ռոնալու, Մեսսին՝ տաղանդի՝ ընդգծում է չեմպիոնը։

Իսկ Մեսսի, թե՞ Ռոնալդու. Մխիթարյանի խոսքով, հարցը սխալ է. «Հենց սկզբից ասեմ, որ դա շատ սխալ հարց է։ Եթե ես հիմա ձեզ հարցնեմ կապույտ, թե կարմիր, կանաչ, թե դեղին, ի՞նչ կպատասխանեք, ճաշակին ընկեր չկա։ Երկու ֆուտբոլիստներն էլ մեծագույն ֆուտբոլիստներն են։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց հետքն են թողել ու հիմա էլ թողնում են ֆուտբոլի պատմության մեջ»։

Քչերը գիտեն, որ Իտալիայի նորընծա չեմպիոնի, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տիրապետում է 7 լեզվի. «Եթե անկեղծ պատասխանեմ, ապա 5 լեզվով եմ խոսում։ Այո, 5 լեզվով խոսում եմ լավ, իսկ պորտուգալարենն ու գերմաներենը մոռացել եմ։ Գերմանիայից երբ տեղափոխվեցի Անգլիա, չունեի խաղընկերներ, որոնց հետ կարող էի խոսել գերմաներեն»։

Հարցին՝ հավաքականում իր էջը համարու՞մ է փակված, Մխիթարյանը պատասխանեց՝ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ. «Ավելի լավ է ավարտել մեկ քայլ շուտ, քան՝ երկու քայլ ուշ: Ավելի լավ է՝ այդ որոշումը կայացնես դու, քան՝ ուրիշները: Իմ ցանկացած որոշման համար, որը կայացրել եմ իմ ֆորտբոլային կարիերայի ընթացքում և դրանից դուրս, չեմ զղջում: Ես գոհ եմ իմ որոշումներից, գոհ եմ իմ անցած ճանապարհից։ Որոշ մարդիկ հնարավոր է՝ ասեն կարելի էր ավելի լավ կարիերա ունենալ, կարելի էր ավելի վատը, բայց, կարծում եմ, ոչ մեկը ճակատագրից չի կարող փախչել։ Ցավոք սրտի, իմ համար հավաքականի դուռը փակ է»։

Մխիթարյանը նաև շատ է ընթերցում։ newmag-ը նրան նվիրեց Ազնավուրի 100-ամյակին հրատարակված բացառիկ ժողովածուն։ Հարցազրույցից հետո Մխիթարյանն ինքնագրեր է բաժանել երկրպագուներին և լուսանկարվել նրանց հետ:

 

Տարածել