Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Հենրիկ Հովհաննիսյան. 10 ասույթ-բեմույթ-մշակույթ

Հենրիկ Հովհաննիսյան. 10 ասույթ-բեմույթ-մշակույթ

Չկա հասարակություն, մենք «խալխ» ենք: Եթե չկա հասարակություն, չկա նաև հասարակական միտք:
Ամբողջ Հայաստանը հարմարեցրած է միայն կերուխումի համար` ուր գնում ես` ռեստորաններ են, խորովածի փայտի խրձեր:
Արտագաղթողների մի մասը կերուխումի սեղանից է վեր կենում` գնում:
Արտագաղթի պատճառները խորն են. մարդիկ անպաշտպանությունից են փախչում, օրենքը չի գործում, չեն կարողանում աշխատել, աշխատում են, բայց նրանց կուլ են տալիս:
Հայի տաղանդը ճշգրիտ գիտությունների մեջ է դրսևորվում: Երբ կորցնում ենք այդ շերտը, մեր մեջքը կոտրվում է:






Էս հողը կրթված մարդ չի սիրում: Սիրեին` Աբովյանը գլուխը չէր առնի` փախչի:
Ես երբեք քաղաքական ակտիվություն չեմ ունեցել, ես եղել եմ քաղաքացիական ակտիվիստ:
Իմ լռությունն ինձ չեն ներում, դա ավելի խիստ քննադատություն է: Ես որոշել եմ ունենալ միայն դրական ելույթներ:
Ոչ մի ողբերգություն չկա, եթե արվեստի մի տեսակ սկսում է մեռնել: Բնական է: Անտիկ գրանդիոզ թատրոնը մեռավ:
Ոչինչ ողբերգական չէ այս աշխարհում: Ողբերգական միայն մի բան կա աշխարհում` մարդը, որ ծնվել է և մահկանացու է: Ահա ողբերգությունը:

Տարածել