FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Մարկ Գրիգորյան. Հերբիի միակ համերգը. Վսեմաշուք և է

Մարկ Գրիգորյան. Հերբիի միակ համերգը. Վսեմաշուք և էրոտիկ (18+)

Հրաշալի ջազի և կատարողական մեծագույն վարպետության երեկո էր: Հենքոքը Երևան էր եկել ընդամենը մեկ երեկո անցկացնելու համար. պետք  է միայն մեկ համերգ տար օպերային թատրոնում: Կարծում եմ՝ պետք չէ ընթերցողին բացատրել` ով է նա, քանի որ Հենքոքն աշխարհի ամենահռչակավոր դաշնակահարներից մեկն է՝ առաջին կարգի աստղ, «Կեսգիշերին մոտ» (Round  Midnight) ֆիլմի երաժշտության համար օսկարակիր և 14 գրեմիակիր (նաև 2008-ին` River: The Joni Letters ալբոմի համար): Հենքոքը ջազի կենդանի լեգենդ է:
Նվագել է Մայլս Դևիսի հետ, գործակցել Միքելանջելո Անտոնիոնիի հետ: Նրա հետ բեմ է բարձրացել ջազի աշխարհում հայտնի բաս-կիթառահար և կոնտրաբասիստ Ջեյմս Ջինուսը, որը ելույթներ էր ունենում Թելոնիուս Մոնքի, Մայքլ Կամիլոյի, Բրենդոն Մարսալիսի, Չիկ Կորեայի, Բիլ Էվանսի հետ: Հարվածային գործիքների ետևում դիրքավորվում էր Վինի Կոլայուտան` մոլորակի լավագույն թըմբկահարներից մեկը, որը 7 տարի նվագել էր Սթինգի հետ:
Անկեղծ լինենք ինքներս մեր առջև. այդ մակարդակի երաժիշտները, գալով պրովինցիալ Երևան, երբեմնայսպես ասած «ջուր տուր, քշի» են անում: Նրանք հատուկ ջանք գործադրելու կարիք չունեն. պրովինցիալ, ոգևորված դահլիճը «կխժռի» այն ամենը, ինչ նրան նետես: Ուրեմն ինչո՞ւ լարվել: Շատ եմ տեսել երաժիշտներ, որոնք ելույթ էին ունենում իմիջիայլոց, առանց «դրայվի»: Նույնիսկ Շառլ Ազնավուրը, որի հանդեպ մեծագույն սեր ունենք և խորին ակնածանք, Լոնդոնում շատ ավելի լուրջ համերգային ծրագիր էր ներկայացրել, քան ամիսներ անց` Երևանում: Բայց Հենքոքի, Ջինուսի և Կոլայուտայի համերգը, ինչ խոսք, հաջողված էր:

 
 

Տարածել