Սկանդալների անատոմիա. Հերմինե Նաղդալյանի վերելքն ու անկումը
Վերելք. Փաստեր
- Հերմինե Նաղդալյանը պատգամավոր է խորհրդարանի վերջին 5 գումարումներում:
- Մինչև այդ եղել է ՀՀ ձեռներեցների միության նախագահ:
- ՉԻ դադարել զբաղվել ձեռներեցությամբ, չի բարձրաձայնել, բայց չի էլ թաքցրել:
- Հայտնի է նրանով, որ 6 ժամանոց նիստի ընթացքում ամեն ընդմիջումից առաջ զգեստափոխվում է
- Պայքարեց և հասավ ԱԺ գործուղումների ռեկորդային կատարողականի:
Սկանդալ N3. ԱԺ փոխնախագահի պաշտոնում
Էթիկայի հանձնաժողովում այդ անուն-ազգանունը նորություն չէ: Հերմինե Նաղդալյանի գործը քննում էին հղի լրագրողի դիմումի հիման վրա: Դռնփակ: Լրագրողը պարզապես մեկ հարց է ուղղել Նաղդալյանին` բիզնեսների մասին: Պատասխանի փոխարեն լրագրողը մեկ բառ է լսել կին-պաշտոնյայից` «Անգրագետ»:
Սկանդալ N4. Բիզնես-woman
Սա ամենահարուստ հատվածն է: Հերմինե Նաղդալյանի փողերը լրագրողներն անընդհատ են հաշվում: Կին պատգամավորներից ամենահարուստը հենց նա է: Դեռ 2009-ին 824 միլիոն դրամի և մոտ կես միլիոն դոլարի եկամուտ է ունեցել: Մամուլի տվյալով` Նաղդալյանին ու նրա ամուսնուն` Հարկային ոլորտում հայտնի Դավիթ Բեգլարյանին են պատկանում Սյունիքի մի շարք ձեռնարկություններ ու օբյեկտներ: Հերմինե Նաղդալյանը դա, որպես կանոն, հերքում է: Բայց Սիսիանում նրա մասին տասնյակ անեկդոտներ կան ու մականուն` Սիսիանի հարս: Ասում են` մի Սիսիան, մի Նաղդալյան:
Սկանդալ N5. Ընտանեկան խաբեություն ընտանիքների համար
Նաղդալյան-Բեգլարյան զույգը քանի տարի է` Նորաշեն 2007-ի սկանդալից դուրս չի գալիս: Դա մի կոոպերատիվի աղմկահարույց պատմություն է: Քաղաքացիները բնակարանի ձեռքբերման պայմանագիր են կնքել, որ նորակառույցում տուն ունենան, բայց...բնակարանները միաժամանակ վաճառվել են ուրիշների` հիմնականում պատգամավորների ու պաշտոնյաների: