Ինչպե՞ս հայտնաբերել պոպուլիստին
Հասարակ մարդկանց մասին պոպուլիստ լիդերների ելույթներն ականջ են շոյում: Նրանք մասնավորապես խոսում են ժողովրդի կամքի մասին և նրանց բնութագրելիս օգտագործում «հասարակ», «աշխատասեր», «օրինապաշտ» ածականները:
Մեկ այլ բաղադրիչ, որ հաճախ կնկատեք նրանց խոսքում, չար ու վատ վերնախավի մասին մեջբերումներնն են: Մի քանի նման օրինակ`
- «Ժամանակն է ազատագրել ֆրանսիացի ժողովրդին ինքնահավան և ամբարտավան վերնախավից» - Մարին Լը Պեն:
- «Մարդիկ ուզում են հետ վերադարձնել իրենց երկրի և իրենց կյանքի հանդեպ վերահսկողությունը» - Դոնալդ Թրամփ:
- «Եվրոպական էլիտան ձախողել է և այդ ձախողման խորհրդանիշը Եվրոպական հանձնաժողովն է» - Վիկտոր Օրբան:
- «Բրեքսիթը ժողովրդի հաղթանակն էր համակարգի հանդեպ»- Նիգել Ֆարաժ:
Պոպուլիստներն այլ մեթոդների ևս դիմում են: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ապացուցեն, որ հակառակորդը ոչ միայն մրցունակ չէ կամ լավ մասնագետ չէ, այլ նաև դավաճան է և հանցագործ:
Ոչ միայն կարևոր է, թե նրանք ինչ են ասում, այլ նաև` ինչպես են ասում: Այստեղ շատ կարևոր է կատարողական էլեմենտը, ոճը, շոուն: Խարիզմատիկ պոպուլիստները բարձրանում են բեմ, մի քանի հուսադրող նախադասություն ասում, որոնք հիմնված են ոչ թե փաստերի, այլ էմոցիաների վրա, և ժողովրդի աչքերում փրկության սիմվոլ դառնում:
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան