Ինչպե՞ս ավելացնել եկամուտները և դառնալ միլիոնատեր
Կատարելագործեք ձեր մասնագիտական որակները
Շատ վաստակելու համար պարտադիր չէ աշխատել ՏՏ ոլորտում: Դուք կարող եք ունենալ այլ մասնագիտություն, բայց պետք է լինեք լավ մասնագետ: Եթե դուք ձեր գործը մյուսներից լավ եք կատարում, դուք կվաստակեք ավելի շատ, քան նրանք: Կլինեք պահանջված մասնագետ ու կվաստակեք շատ, եթե ձեր ոլորտում լինեք բացառիկ:
Հիմնեք ձեր սեփական բիզնեսը
Աշխատավարձը համեմատաբար կայուն ու հուսալի եկամուտ է: Բայց աշխատավարձով աշխատելու դեպքում դուք ստիպված եք լինելու միշտ ստանալ նույն գումարը ու բավարարվել դրանով: Եկամտի ավելի լավ աղբյուր է բիզնեսը: Այս դեպքում դուք եք կառավարում ձեր եկամուտը: Եվ այն ուղղակիորեն կախված է ձեր աշխատասիրությունից ու խելքից:
Ինչ է պետք միլիոնատեր դառնալու համար
1. Դադարեք դժգոհել, սկսեք գործել:
2. Փոխեք ձեր մտածելակերպն ու մոտեցումը:
3. Սովորեք ձեր առջև նպատակներ դնել ու հանուն դրանց ռիսկի դիմել:
4. Մի կանգնեք կեսճանապարհին, ձգտեք անպայման հասնել ձեր նպատակին:
5. Ունեցեք վերլուծելու ու հաշվարկելու կարողություն: Եթե ձեր քայլերը հաշվարկված չեն, մեծ գումարների մասին մտածելը իմաստ չունի:
6. Ուսումնասիրեք ներդրումային ծրագրեր, գումար հայթհայթելու տարբերակներ գտեք:
7. Հարստության տանող ճանապարհը փշոտ է: Պատրաստ եղեք դժվարություններ հաղթահարել:
8. Մի նախանձեք հեշտ հարստացածներին: Այդպես չեք հաջողի:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Արձակագիր, մանկագիր, ֆանտաստ գրող Ռուսլան Սաղաբալյանն իր 75 ամյակը նշեց ընթերցողների հետ (լուսանկարներ)
Գրող Ռուսլան Սաղաբալյանի տարեդարձին Newmag & Friends ծրագրով տեղի կունենա նրա նոր գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)