[InterPress] Փաշինյանի և Ալիևի իմիտացիոն խաղը բանակցային գործընթացը նոր ռիսկի է տանում
Հայաստանում ժողովրդավարական հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարությանն իշխանության խաղաղ անցումից հետո տարածաշրջանային փորձագետները և միջազգային դիտորդները զգուշավոր լավատեսություն են հայտնել ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի հեռանկարների մասին: Թեև կան դրական նախանշաններ` այս տարածաշրջանին հատուկ վատեր կանխազգացումների փոխարեն, հակամարտության դինամիկան շարունակում է մնալ անփոփոխ` պատերազմի ուրվականի ընդգծվող ներկայությամբ:
Հակամարտության համար, որը երկար ժամանակ շարունակվում է գտնվել պայթյունավտանգ իրավիճակում, նոր դրական ազդակները զարմանալի են: Դրանք, հավանաբար, նկատվեցին 2018-ի սեպտեմբերի վերջին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումից հետո:
Երկու ղեկավարների կարճ հանդիպման արդյունքում անսպասելի համաձայնություն եղավ` նվազեցնել լարվածությունը և ուղիղ կապ ստեղծել: Սա անլուծելի թվացող հակամարտության պատմության մեջ եզակի դրական տեղաշարժերից էր: Այս ոչ պաշտոնական բանակցությունները հետևեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից 2018-ի դեկտեմբերին և 2019-ի հունվարին կազմակերպված ԱԳ նախարարների երկու պաշտոնական հանդիպումներին: Դրանցից հետո Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ»: Փաշինյանը և Ալիևը մեկ այլ ոչ պաշտոնական զրույց են ունեցել 2019-ի հունվարին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: Քննարկել են խաղաղ բանակցությունների առաջ տանելու քայլերը:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան