[InterPress] Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամ է
Շուրջ 700 հազար անօրինական ներգաղթյալներ պետք է գնան տուն, ասում է Guardian–ին Չեխիայի վարչապետը:
Հունգարիայի և Լեհաստանի առաջնորդների հետ միասին Բաբիշը դեմ է Եվրամիության ծրագրին, ըստ որի նախատեսվում է 11 միլիարդ դոլար ծախսել՝ ԵՄ սահմանային ծառայության գործակալության համար: Առաջարկված ծրագիրը պետք է թույլ տա գործակալությանը սահմանային գործակալների թիվը 1500 հասցնել 10 հազարի: Բաբիշն ասում է, որ ԵՄ պետք է փոխարենը ներդրում անի մի ռազմավարության մեջ, որը նման կլինի Մարշալի ծրագրին, որը կստիպի ներգաղթյալններին մնալ Աֆրիկայում:
«Այս մարդիկ պետք է մնան տանը, եւ մենք պետք է օգնենք նրանց Աֆրիկայում: Սիրիայից եկած մարդիկ էլ …կուզենան վերադառնալ տուն: Միայն 2016 թվականին անօրինական ներթափանցում կազմակերպողները6,5 միլիարդ դոլար են աշխատել, ուստի մենք ստիպված ենք կանգնեցնել դա: Նրանք ունեն իրենց մշակույթը,մենք ունենք մերը: Նրանք իրենց արժեքներն ունեն, բայց մենք ուզում ենք պահպանել մեր արժեքները, ասել էԲաբիշը The Guardian- ին:
Նախկինում գործարար քաղաքական գործիչն ասում է, որ ավելի մեծ գումար տրամադրելու եւ Frontex- նընդլայնելու փոխարեն, պետությունները պետք է անհատապես պահպանեն իրենց սահմանները:
Չեխիայի վարչապետը միացել է Լեհաստանի վարչապետ Մաթեուս Մորավեյքիին նախորդ շաբաթՎարշավայում գտնվող Frontex- ի կենտրոնակայանում, որտեղ առաջնորդները վերահաստատել են իրենցընդդիմությունը գործակալության ընդլայնմանը՝ ասելով, որ նման քայլը կվտանգի անհատական երկրներիինքնիշխանությունը եւ կնվազեցնի ենթակառուցվածքների համար տրամադրվող ֆինանսավորմանմիջոցները:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը