BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչու «Զուտ Քրիստոնեությունը» դարձավ Քրիստոնեությա

Ինչու «Զուտ Քրիստոնեությունը» դարձավ Քրիստոնեության մասին 2-րդ գիրքը Աստվածաշնչից հետո (տեսանյութ)

newmag-y-n

Հասուն տարիքում վերադառնալով Քրիոստոնեությանը, Քլայվ Սթեյփլս Լուիսը դարձավ հայտնի աստվածաբան ու քարոզիչ: «Զուտ Քրիստոնեությունը» կրոնական թեմաներով նրա գլխավոր գիրքն է: Այն հոգևոր ուղեցույց է դարձել միլիոնավոր ընթերցողների համար ու կոչվել քրիստոնեության

«Զուտ Քրիստոնեություն» տերմինը հեղինակը վերցրել է 17 դարի պուրիտանական քարոզիչ Ռիչարդ Բակստերից: «Զուտ Քրիստոնեությունը»  լույս է տեսել 1952 թվականին: Գրքում քրիստոնեության մասին հեղինակի  ռադիոհաղորդումներն են, որոնք նա արել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Զրույցները հրատարակվել են երեք առանձին մասերով՝ «Ռադիոզրույցներ», «Քրիստոնեական վարք» և «Անհատականությունից անդին»: Հեղինակն ընթերցողին խորհուրդ չի տալիս, թե որ եկեղեցու հետևորդ պետք է դառնալ՝անգլԻկա՞ն, կաթոլի՞կ, թե՞ մեթոդիստական: Բայց ասում է, թե ինչու  ձայնագրեց քրիստոնեության մասին ռադիոհաղորդումները ու հետո նաև՝ հրատարակեց դրանք.

«Քրիստոնյա դառնալու պահից սկսած՝ միշտ համարել եմ, որ լավագույն ու, հնարավոր է, միակ ծառայությունը, որ կարող եմ մատուցել իմ անհավատ մերձավորներին, բացատրելը և պաշտպանելն է հավատը, որն ընդհանուր է եղել բոլոր ժամանակների գրեթե բոլոր քրիստոնյաների համար»: 

Լուիսը մեկ այլ հայտնի բրիտանացի գրող՝ «Մատանիների տիրակալը» էպոպեայի հեղինակ Ջոն Տոլկինի մոտ ընկերն էր: Երկուսն էլ սովորել են Օքսֆորդում: Ու հենց նրա շնորհիվ Քլայվ Սթեյփլս Լուիսը վերադարձավ կրոնին ու քրիոստնեությանը: Լուիսը կրոնների հանդեպ հետաքրքրությունը կորցրել էր դեռահաս տարիքում՝ իր աթեիստ դասախոսի ազդեցությամբ: Տոլկինը կաթոլիկ էր ու հույս ուներ, որ ընկերը նույնպես կդառնա կաթոլիկ, բայց  նա ընտրեց ԱնգլԻկան եկեղեցին, որտեղ մկրտվել էր:  

Գրաքննադատները, աստվածաբանները գիրքը կոչում են լուսավորչական, միսիոներական, էկումենիկ: Ու չնայած վերնագիրը  Զուտ քրիստոնեություն է, բովանդակությունը ոչ պարզ է, ոչ էլ պարզունակ: Գրքի գլուխներից մեկն այդպես էլ կոչվում է ՝ Քրիստոնեությունը հե՞շտ է, թե՞ դժվար: հեղինակը Բացատրում է, ինչու ենք մենք աղոթքի ժամանակ ասում հայր մեր, ինչու ենք ուզում նմանվել Աստծո որդուն:  

Լուիսը խոստովանում է, որ նույնիսկ  100 կիլոմետր չի մոտեցել քրիստոնեական աստվածաբանության Աստծուն: Միայն գիտի, որ գոյություն ունի մի բան, որը ղեկավարում է տիեզերքը և ի հայտ է գալիս օրենքի տեսքով, ինչն էլ մղում է ճիշտ վարվել և զղջալ՝ սխալ գործելիս։

Տարածել