Ինչպե՞ս են գրավաճառները գնահատում newmag-ի 2019-ի գրքերը
Մենք ամփոփում ենք տարին ու այդ առիթով զրուցել ենք գրավաճառների հետ, լսել նրանց խորհուրդներն ու կարծիքները մեր գրքերի մասին:
Newmag-ն առանց բացառության գործակցում է բոլոր գրախանութների և գրավաճառների հետ: Հրատարակչության համար կարևոր են գործընկերային ամուր հարաբերությունները, դրանց զարգացումն ու ակտիվ շփումները: Երբ Newmag-ն սկսեց գրահրատակչությամբ զբաղվել, որդեգրեց հետևյալ քաղաքականությունը. հրատարակել գրքեր, որոնք ոչ միայն հաճելի կլինի կարդալը, այլև դրանք պետք է լինեն գեղեցիկ ու տարբերվող: Թե որքանով է հաջողվել դա անել, պարզել ենք մեզ հետ գործակցող ընկերություններից:
«էպիգրաֆ» գրախանութի և Newmag-ի համագործակցության առաջին տարին բավականին հետաքրքիր անցավ ամբողջ թիմի համար։ Ընկերության ներկայացուցչի խոսքով, Newmag-ի գրքերը իրենց մոտ մեծ պահանջարկ ունեին հատկապես սկզբնական շրջանում:
«Օրինակ, «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը դարձավ մեր բեսթսելլեր գրքերից մեկը՝ չնայած Էպիգրաֆը համարվում է արվեստի ուղղվածություն ունեցող խանութ: Լավագույն վաճառվածների շարքում է նաև Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը, որը կանխատեսելի և, միևնույն ժամանակ, ուրախալի էր», – ասում է էպիգրաֆի ներկայացուցիչ Էդիտա Մկրտչյանը։
Բուկինիստ գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը Newmag-ի հետ գործակցությունը գնահատեց գերազանց: Ըստ նրա, Newmag-ի՝ հրատարակչական ոլորտում առաջին քայլերը կարելի է գնահատել 5+:
«Մեզ մոտ Newmag-ի բոլոր գրքերն էլ լավ են վաճառվում, որովհետև ճիշտ խորշ են ընտրել: Դիզայնը վաճառքը խթանող 1-ին գործոնն է։ Ես գերազանց կգնահատեի նաև ձեր գովազդը», – ասում է Խաչիկ Վարդանյանը:
Զանգակի և Newmag-ի գործակցությունը արդյունավետ և հաջողակ էր։ Գրախանութի ներկայացուցիչ Մարիամ Ապերյանի խոսքով, դրա ապացույցը գրատներում վաճառքի մեծ ցուցանիշն էր։ «Թքած ունենալու նուրբ արվեստը» գրքի մուտքով Newmag-ը հրատարակչական ու գրավաճառության շուկա այնպիսի մարդկանց բերեց գրատներ, որոնք նախկինում հետաքրքրված չէին գրքերով։
«Newmag-ը լրացրեց ու շարունակում է լրացնել այն բացը, որը մինչև այդ ունեինք հրատարակչական ոլորտում (սպորտային բեսթսելլերներ, ինքնակենսագրական, մստիվացիոն գրքեր և այլն): Այդպիսի գրքերը մշտապես պահանջված են եղել շուկայում ու մարդիկ դրանք գնել են ռուսերենով ու անգլերենով: Սակայն ընթերցողների ու գնորդների մեծամասնությունը հայերեն է սիրում գնել ու ընթերցել, դա ապացուցում է նաև մեր վաճառքը, մարդիկ առավել հետաքրքրված են հայրենական, քան արտասահմանյան լեզվով», – ասում է Մարիամ Ապերյանը։
Զանգակն ամենաշատը վաճառել է Ազնավուրի առաջին գիրքը, «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Սիրո 5 լեզուները» և «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքերը։ Մարիամ Ապերյանի խոսքով, Newmag-ը չի հրատարակում չվաճառվող գիրք։
Այս տարի Newmag-ին արտասահմանից գրում էին, որ ցանկանում են ձեռք բերել մեր գրքերը: books.newmag.am կայքը գործարկել է արտասահմանից պատվերներ կատարելու հնարավորություն: Հիմա ամբողջ աշխարհից կարելի է պատվիրել Newmag-ի հրատարակած համաշխարհային բեսթսելլերները հայերեն թարգմանությամբ:
Փոլ Օֆիթ
5800 ֏
Նկարագրություն
Պատուհանից այն կողմ պատերազմ է, լուռ, վտանգավոր պատերազմ: Մի կողմում ծնողներն են, որոնց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով, ու որոնք այլևս զգուշանում են պատվաստել իրենց երեխաներին: Մյուս կողմում բժիշկներն են, որոնք վախենում են իրենց ընդունարաններից դուրս թողնել երեխաների, որոնք խոցելի են իրենց տատերի ու պապերի ժամանակների հիվանդություններից:
Ինչպե՞ս պատահեց, որ պատվաստանյութերը սարսափեցրին ինչ-որ մեկին: Ովքե՞ր են վախեցնում ծնողներին և պայքարում պատվաստանյութերի դեմ։ Որքանով են հավաստի այն տեսանյութերը, որոնցով այսօր հեղեղված է համացանցը։ Այս գիրքը տալիս է բոլոր պատասխանները և քողազերծում պատվաստանյութերի հետևանքների մասին սարսափ պատմությունները։
Հատուկ հայերեն հրատարակության համար գրքի նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)