BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս հայտնաբերել պոպուլիստին

Ինչպե՞ս հայտնաբերել պոպուլիստին

newmag-y-n

Մարդկանց վստահությունը շահելու համար պոպուլիստների հռետորաբանությունը հիմնականում նույնն է: Դա պարզապես որևէ բառ կամ արտահայտություն չէ: Նրանք ծավալուն պոպուլիստական բառապաշար ունեն:

Հասարակ մարդկանց մասին պոպուլիստ լիդերների ելույթներն ականջ են շոյում: Նրանք մասնավորապես խոսում են ժողովրդի կամքի մասին և նրանց բնութագրելիս օգտագործում «հասարակ», «աշխատասեր», «օրինապաշտ» ածականները:

Մեկ այլ բաղադրիչ, որ հաճախ կնկատեք նրանց խոսքում, չար ու վատ վերնախավի մասին մեջբերումներնն են: Մի քանի նման օրինակ`

  • «Ժամանակն է ազատագրել ֆրանսիացի ժողովրդին ինքնահավան և ամբարտավան վերնախավից» – Մարին Լը Պեն:
  • «Մարդիկ ուզում են հետ վերադարձնել իրենց երկրի և իրենց կյանքի հանդեպ վերահսկողությունը» – Դոնալդ Թրամփ:
  • «Եվրոպական էլիտան ձախողել է և այդ ձախողման խորհրդանիշը Եվրոպական հանձնաժողովն է» – Վիկտոր Օրբան:
  • «Բրեքսիթը ժողովրդի հաղթանակն էր համակարգի հանդեպ»- Նիգել Ֆարաժ:

Պոպուլիստներն այլ մեթոդների ևս դիմում են: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի ապացուցեն, որ հակառակորդը ոչ միայն մրցունակ չէ կամ լավ մասնագետ չէ, այլ նաև դավաճան է և հանցագործ:

Ոչ միայն կարևոր է, թե նրանք ինչ են ասում, այլ նաև` ինչպես են ասում: Այստեղ շատ կարևոր է կատարողական էլեմենտը, ոճը, շոուն: Խարիզմատիկ պոպուլիստները բարձրանում են բեմ, մի քանի հուսադրող նախադասություն ասում, որոնք հիմնված են ոչ թե փաստերի, այլ էմոցիաների վրա, և ժողովրդի աչքերում փրկության սիմվոլ դառնում:

Տարածել

Ինչ է պոպուլիզմը
Ինչ է պոպուլիզմը

Յան-Վերներ Մյուլլեր

2900 ֏

Նկարագրություն

Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: