ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս Շառլ Ազնավուրը հասավ Ղարաբաղ կոմիտեի անդամ

Ինչպե՞ս Շառլ Ազնավուրը հասավ Ղարաբաղ կոմիտեի անդամների ազատմանը (տեսանյութ)

newmag-y-n

Ազնավուրը գրքում նկատում է, որ մտքովն անգամ չէր անցնում, որ այդ քայլով խառնվում է քաղաքականությանը։ Իր համոզմամբ իր փաստարկները շատ բարեկամական էին և մարդասիրական․ նա արել է հանուն իր հայրենակից եղբայրների։

Քչերը գիտեն, որ Ազնավուրը անմիջական մասնակցություն է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակման հարցում։ Այդ մասին գրքում գրում է Ազնավուրը, իսկ ավելի մանրամասն և առաջին անգամ ծանոթագրություններում պատմում է թարգմանիչ Սամվել Գասպարյանը։ Ըստ թարգմանչի, 1989 թվականին գարնանը՝ Մոսկվա մեկնելու օրն, Ազնավուրը «Արմենիա»  հյուրանոցի ռեստորանում ավարտել էր նախաճաշը և պատուհանից նայում էր Հանրապետության հրապարակին, որտեղ այդ օրերին շարված էին տանկերը։

Հայաստանից Ազնավուրը մեկնում է Մոսկվա, որտեղ նրան պետք է ընդուներ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Ռիժկովը։ Ազնավուրը Լևոն Սայանին ասում է, որ Ռիժկովի 2 հարց պետք է ուղղի․ ի՞նչ գործ ունեն տանկերը Երևանում և մինչև ե՞րբ են աքսորված մնալու կոմիտեի անդամները։ Ազնավուրը հետո տեղեկացնում է, որ սկզբում բարեհամբույր կլինի, կխնդրի, իսկ հետո կսպառնա։ Եթե ազատ չարձակեն, ապա ձերբակալությունների մասին կհայտնի համաշխարհային մամուլին։ Ահա, թե ինչպես է նկարագրում այդ հանդիպումը Ազնավուրը «Մեղմ շշուկով» գրքում։

Սրանք արդեն բացառիկ կադրեր են, Ղարաբաղ կոմիտեի անդամների հետ ընդամենը մի քանի ամիս անց Շառլ Ազնավուրը նորից է հանդիպում։ 1990-ի հունվարի 5-ին ղարաբաղյան շարժման առաջնորդը նրա հետ նշում է Սուրբ ծնունդը։ Ազնավուրը տոնում է նրանց ազատագրումն ու խմում է Հայաստանի համար։

Տարածել

Մեղմ շշուկով
Մեղմ շշուկով

Շառլ Ազնավուր

5800 ֏

Նկարագրություն

2009 թվականին Ֆրանսիայում հրատարակված այս գրքում Շառլ Ազնավուրն
անկեղծորեն խոսում է իր ընտանիքի անցյալի ու իր կարիերայի մեկնարկի դժվարությունների մասին։ Կարծես «կինոյի լեզվով» գրված այս գիրքն իսկապես վավերագրական վեպ է. ահա փոքրիկ Շառլը Լատինական թաղամասի իրենց նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ, Կարդինալ Լեմուան փողոցի Թատերական դպրոցում առաջին դերը, թատերական հյուրախաղերը։ Հետո՝ առաջին քայլերը շանսոնում, որը համարում էին «արվեստի երկրորդական տեսակ», և առաջին հոդվածներն «անդուր» արտաքին ու «զարհուրելի» ձայն ունեցող «ոչ ժողովրդական» երգերի «ձախողակ» կատարողի մասին, որը ելույթներ էր ունենում կաբարեներում և գիշերային ակումբներում: Հետո եկան հաջողությունը, փառքը, և իրար հաջորդեցին անհամար համերգները: Ամենասիրելին 1963 թվականին ԽՍՀՄ-ում տված առաջին համերգն էր։ Ազնավուրը գրքում բացատրում է, թե ինչու։ Նա պատմում է իր ստացած կյանքի դասերի և ճակատագրի հեգնանքի մասին, թե ինչպես է դպրոցական կրթությամբ ինքնուսը մի քանի տասնամյակ անց դառնում երեք համալսարանի պատվավոր դոկտոր: Խորհում է Շառլ Կրոյի երաժշտական մրցանակի մասին 20 տարի երազելու և այդ մրցանակից հրաժարվելու մասին։ Ազնավուրն անկեղծ զրույց է բացում ժամանակակից բարքերի, նորելուկ աստղերի,
ինքնագովազդի և, իհարկե, սիրո մասին։