Ինչպե՞ս պայքարել պոպուլիզմի դեմ
Որոշ երկրներում քաղաքական էլիտան արդեն զիջում է պոպուլիստներին: Սա հաճախ ժողովրդի հանդեպ էլիտայի ակնհայտ անտարբերության և ուղիղ կապ չպահելու հետևանքն է: Եվ երբ պոպուլիստներն իշխանության են գալիս, սկսվում է ժողովրդավարության աննկատ քայքայումը:
Տրամաբանությունը և պատմությունը ցույց են տալիս, որ պոպուլիստներին հաղթելու ամենաապահով տարբերակը ընտրություններում նրանց հաղթելն է, քանի դեռ այդ ընտրությունները ժողովրդավարական են և շատ ուշ չէ: Դրա համար պոպուլիստների դեմ պայքարող քաղաքական գործիչները պետք է մի քանի կանոն իմանան`
- Մի փորձեք բևեռացնել մարդկանց: Պոպուլիստները բևեռացնելու վարպետ են և դուք հաստատ չեք հաղթի նրանց այդ պայքարում:
- Ծրագիրը կազմեք հստակ փաստերով, թվերով և շոշափելի առաջարկներով: Սա պոպուլիստների թույլ կողմն է: Նրանք շատ լավ հռետորներ են, բայց խոսքը համեմում են էմոցիաներով, ոչ թե փաստերով:
- Կարեկցեք փոքրամասնություններին: Փախստականներն օրինակ, հաճախ պոպուլիստների թիրախում են: Փորձեք այդ պահվածքը քննադատողներին բերել ձեր ճամբար:
- Ձանձրալի մի եղեք: 21-րդ դարը տեխնոլոգիաներինն է: Մարդկանց հետ ուղիղ կապի համար սոցցանցերը լավագույն տարբերակներից է: Կազմակերպեք նաև ֆորումներ, քննարկումներ և ցույց տվեք, որ այդ հանդիպումներն ազդում են ձեր որոշումների վրա ու մարդկանց ձայնը լսելի է:
- Պոպուլիստները միշտ բաժանարար գծեր են դնում մարդկանց միջև: Դուք եղեք համախմբողը:
Յան-Վերներ Մյուլլեր
2900 ֏
Նկարագրություն
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ), Մարիե Լը Պեն (Ֆրանսիա), Ալեքսիս Ցիպրաս (Հունաստան), Վիկտոր Օրբան (Հունգարիա), Բեպպե Գրիլլո (Իտալիա), Ռեջեփ Թայիբ Էրդողան (Թուրքիա). պոպուլիստ քաղաքական գործիչներն այսօր եկել են կամ գալիս են իշխանության։ Իսկ ի՞նչ է իրականում պոպուլիզմը, և ովքե՞ր են պոպուլիստները։ Պոպուլիզմը մարդկանց մոտեցնո՞ւմ է իշխանությանը, թե՞ իրականում վտանգում է ժողովրդավարությունը։ Ովքե՞ր են այն «քաղաքացիները» կամ «ժողովուրդը», որի անունից խոսում են պոպուլիստ քաղաքական գործիչները։ Այս հարցերը երբեք այսքան ակտուալ չեն եղել։ Ֆունդամենտալ այս աշխատությունում Յան-Վերներ Մյուլլերը պնդում է՝ պոպուլիզմի առանցքում բազմակարծությունը մերժելն է։ Պոպուլիստները միշտ պնդում են, թե իրենք և միայն իրենք են ներկայացնում ժողովրդին և նրա շահը։ Ըստ Մյուլլերի՝ իշխանությունը վերցնելու դեպքում պոպուլիստները կփորձեն ստեղծել ավտորիտար երկիր՝ բացառելով բոլոր նրանց, ովքեր «ժողովրդի» կողմից չեն։ Գիրքը նաև ներկայացնում է հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարել պոպուլիստների դեմ և ինչ հակափաստարկներ օգտագործել, երբ նրանք խոսում են «ժողովրդի» կամ «լուռ մեծամասնության» անունից։ Վերլուծական, հասկանալի և պրովոկատիվ այս գիրքը ներկայացնում է պոպուլիզմի պատմական ակունքներն ու օրինակներ բերում Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Գրքում տրվում են պոպուլիզմի հիմնական բնութագրիչները, բացատրվում է պոպուլիստների ընտրական հաջողությունների գաղտնիքը: