BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Նորագույն պատմություն ] Ինչպես ստեղծվեց Instagra

[ Նորագույն պատմություն ] Ինչպես ստեղծվեց Instagram-ը. պատմում է հեղինակը

Մայք Կրիգերը Instagram-ը հիմնել է 2010-ին  Քեվին Սիստրոմի հետ: Նրանք չհեռացան ընկերությունից անգամ այն ժամանակ, երբ Facebook-ը  2012-ին ֆոտոսոցանցը գնեց 1 մլդ դոլարով: Այժմ Մայքը ընկերության տեխնիկական ղեկավարն է: Ի՞նչ կատարվեց 2010-ին, ինպիսի՞ն էր ծառայության թողարկման առաջին օրը, պատմում է Մայք Կրիգերը.


  • 6:00՝ վաղ առավոտյան Սան-Ֆրանցիսկոն մառախլապատ էր: Հեծանիվ վերցրեցի և այցելեցի մեր գործընկեր Dogpatch Labs

  • 7:00՝  Crossroads սրճարանում Քեվինի հետ վայելեցինք  բեյգլներ

  • 8:00`  հայտնվեցին առաջին օգտատերերը

  • 9:00՝ ես և Քեվինը խուճապի էինք մատնվել՝ սերվերը թողարկման առաջին  օրը չդիմացավ  թրաֆիկին

  • 12:00՝ վերջապես  ամեն ինչ կարգավորվեց

  • 2:00՝   քնած չէինք: Օգտատերերն արդեն000-ն էին

  • 6:00՝ առավոտյան  մետրոյով վերադարձա տուն, գերհոգնած էի:


Առաջին օրը պատմեց, թե ինչ է մեզ  սպասվում ամբողջ տարի: Հաջողության գլխապտույցից իսկական խուճապ էր: Վախ կար, որ չենք կարողանա բավարարել մեր  օգտատերերի հետաքրքրությունը: Հաճախ հարցնում են, հավատում է՞իք Instagram-ի հաջողությանը: Երբ աշխատում ես ստարտափի վրա, հարկավոր է  հավասարակշռություն պահպանել՝ մի քիչ  խենթ լինել և հավատալ, որ գաղափարդ հայտնի կդառնա: Միևնույն ժամանակ պետք է կարողանալ նկատել   այն նշանները, որ կարող են խոչընդոտ դառնալ:
Սկզբում HTML5-ով  գրեցինք Burbn` գեոլոկացիոն սոցիալական կայքը: Burbn-ը ունեցավ հավատարիմ երկրպագուներ, բայց հավելվածը այդպես էլ հայտնի չդարձավ: Մոտ 1000 օգտատեր ուենցանք»:
Burbn-ը (բուրբոնը ալկոհոլային խմիչք է) դարձավ աշխարհում առաջին իրադարձություններով կիսվելու հարթակը: Օգտատերերը Burbn-ում նկարներ էին հրապարակում, որը նախապես մշակում էին այլ հավելվածներում:
2010-ի հուլիսին ներդրողների հետ հանդիպումից հետո, Քեվինի հետ  որոշեցինք սահմանափակել մեր            հավելվածը:   Միաժամանակ մի քանի բան ստեղծելով՝  կործանման վտանգը մեծանում է: Եկավ նորը փորձելու ժամանակը:  Burbn-ի ֆոտոների մշակման բոլոր թարմացումները մեկտեղեցինք և ստեղծեցինք    առանձին ծառայություն:
«Մարդիկ սիրում են  կիսվել այն ամենով, ինչ կատարվում է նրանց  հետ: Որոշեցինք ստեղծել ծառայություն, որը կվավերագրի   կյանքը լուսանկարներով»:

Մեկ շաբաթ Քեվինի հետ անցկացրեցինք Սան Ֆրանցիսկոյի Crossroads սրճարանում՝ նախագծում էինք հավելվածի ապագան:  2 շաբաթ անց պատրաստ էր ծրագրի առաջին տարբերակը, որտեղ ներառված էր  Քեվինի ստեղծած ֆիլտրերի առաջին փորձը: Մենք ցանկանում էինք  հասկանալ՝ արժե զարգացնել նախագիծը, թե ոչ: Հենց այդ պատճառով Burbn-ից ընտրեցինք 100  մարդ, ով կթեսթավորեր այն:  Թեստավորման երկու օրերին հասկացանք, որ Ինստագրամը (այն ժամանակ «Codename») կատարեց անհավանականը:
Հանգստայան օրերը  անցնում էին լարված աշխատանքով: Իհարկե, փոփոխությունը ոչ բոլորը հավանեցին,  նրանք հեռացան և այլևս երբեք չվերադարձան: Այն ժամանակ մենք հրաժարվեցիքն Android տարբերակից,  ինչի պատճառով  Burbn-ի օգտատերերի մեծ խումբ չմասնակցեց թեսթավորմանը:
Ովքեր հավանեցին հավելվածը էնտուզիազմով սկսեցին վավերագրել իրենց ամենօրյա կյանքը: Որոշ թերությունների շտկումից և կրկնակի բետա թեստավորումից հետո  այն թողարկեցինք բոլորի համար:  Առաջին  շաբաթում գրանցվեց ավելի քան 100 000 մարդ:

***


Գիշերներն արթնանում էի մեր ռոբոտ-օգնականի ծանուցումներից: Այն ժամին, երբ  ԱՄՆ-ում բոլորը քնում էին, մեկ այլ ժամային  գոտում սկսվում էր օրը: Ինստագրամը   տարածվեց Ճապոնիայում,  մեր սերվերներն աշխատում էին ծանրաբեռնված: Ինքս Տոկիոն բացահայտեցի օգտատերերի լուսանկարներով: Իմ ֆավորիտներում   @umetaturou-ն է:
Մարդկանց անսահմանափակ հաղորդակցություն, սա այն է, ինչ ամենից շատ սիրում եմ Instagram-ում: Ճանապարհորդություն ժամանակի և տարածության մեջ:

2010-ի հոկտեմբերին, գիշերային սպրինտի ավարտին, Քեվինի հետ  մեր կիսաքուն հայացքը հեռացնելով համակարգչից նկատեցինք հրավառություն: ԱՄՆ բեյսբոլի լիգայում  հաղթել էր Giants թիմը: Հրավառության ձայնը մեզ վերադարձրեց իրականություն, մինչև այդ   խաղին հետևում էինք Instagram-ում, օգտատերերի լուսանկարներով:

Տարածել