FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Կարևոր է գրքի շապիկը. Instagram-ում գիրքը գեղեցիկ

Կարևոր է գրքի շապիկը. Instagram-ում գիրքը գեղեցիկ լուսանկար ստանալու աքսեսուար է

Ջոն Ուաթերսը չէր սխալվում. «Մենք պետք է գրքերը նորից պահանջված դարձնենք: Եթե գնաս ընկերուհուդ տուն ու պարզվի, իր տանը գրքեր չկան, չպառկես հետը»: Զվարճալի մոտեցում է, սակայն այն, ինչին նա ձգտում էր` հիմա իրականություն է. գրքերը դարձել են աքսեսուար:
Թիմ Կրայդերն ընդգծում է 2010-ից հետո հրատարակված գրքերի յուրօրինակ դիզայնը, որտեղ սպիտակ շապիկի վրա պարզ գծեր են ու տառեր (օր.`Մալկոլմ Գլադվելի կամ Մուրակամիի գրքերը):
Թվում էր, ժամանակի ընթացքում էլեկտրոնային գրքերը կփոխարինեին տպագիր գրքերին, բայց չստացվեց: Նույնը եղավ ամսագրերի հետ. հայտնվեցին ամսագրերի էլեկտրոնային տարբերակներն, ու մարդիկ սկսեցին յուրահատուկ կերպով վերաբերվել տպագրվածին: Տպագիր գրքերի վաճառքը մեծացնելու համար պետք էր գիրքը ցանկալի դարձնել, այնպես, որ գնորդի համար այն գրավիչ լինի: Սոցկայքերը, հատկապես Instagram-ը, նպաստում են գեղեցիկ կազմով գրքերի գովազդին: Ցանցում կարելի է  #bookstagram հեշթեգով հետևել գեղեցիկ լուծումներով նոր գրքերի լուսանկարներին: Այս գործառույթի շնորհիվ կարիք չկա գնալ ինչ-որ մեկի տուն` գրապահարան տեսնելու:  



Կարդացեք նաև.



Գրքի դիզայներ Ռեյչլ Վիլլին կարծում է, որ գրքերը վաղուց կորցրել են իրենց հիմնական նշանակությունը. «Սոցկայքերում մարդիկ գրքերի լուսանկարներ են հրապարակում. ամեն անգամ որևէ նոր վայրում: Ինչ-որ տեղ կարելի է ասել, որ գիրքն աքսեսուար է դարձել»:
Կապ չունի, թե ինչքան հայտնի է գիրքը, բեսթսելլե՞ր է, թե՞ ոչ: Եթե շապիկը գեղեցիկ չէ, բլոգգեր Ֆեք Բրուլը չի հրապարակի իր ինստագրամում: Էմիլի Քլամփն առանձնահատուկ ուշադրությամբ է ընտրում գրքի շապիկները. «Անգամ եթե նույն գիրքը մի քանի տարբեր հրատարակչություններ լույս ընծայեն, կսպասեմ` մինչև իմ հավանած շապիկով գիրքը գնեմ»:
Գրքերի դիզայնը կարևորում են նաև նորաձևության առաջատար կազմակերպությունները: 2018 թվականի աշուն-ձմեռ հավաքածուում «Loewe» ոճային կազմակերպությունը թողարկել է հատուկ տուփեր` գրքերի համար: Հավաքածուում «Դրակուլա» և «Դոն Կիխոտ» գրքերն են, որոնց տուփերը ձևավորել է լուսանկարիչ Սթիվեն Մեյզելը: «Loewe» ոճային կազմակերպության կարծիքով գրքերի տուփերը միայն ինտելեկտուալ մարդկանց համար են: Ուաթերսը գուցե ճիշտ է ասել. «Ոչ ոք ձեզ չի տրվի, քանի դեռ տանը գեղեցիկ կազմով գրքեր չունեք»:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել