BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ինստագրամի» դարաշրջանի սուպերմոդելները (ՖՈՏՈՇԱՐՔ)

«Ինստագրամի» դարաշրջանի սուպերմոդելները (ՖՈՏՈՇԱՐՔ)

Վերջին 2 տարիների ընթացքում մոդելային բիզնեսը նոր շունչ ստացավ և համալրվեց մի քանի իսկապես նոր մոդելային աստղերով: Նոր սերունդը փառքի իր ճամփան հարթեց նորագույն ինֆորմացիոն տեխնոլոգիաների, մասնավորապես «Instagram»-ի միջոցով: Մոդելների առցանց հետևորդների քանակը կարևոր գործոն է դարձել ապրանքանիշների ընտրության հարցում: Նոր սերունդը, բացի գեղեցիկ արտաքինից, կարող է առաջարկել նաև հետևորդների բազմամիլիոնանոց բանակ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրեց մոդելային բիզնեսի և գեղեցկության կարծրատիպերի թարմացման և լիբերալացման: Այսօր սուպերմոդելներ են նրանք, ովքեր դեռ մի քանի տարի առաջ դժվար կարողանային հասնել մոդելային հաջողությունների:  Ջիջիի՝ աղմուկ հանած բազմաթիվ լուսանկարները, շապիկներն ու գովազդային արշավները, հաստատ տեսել եք «How Deep Is Your Love» տեսահոլովակը, որտեղ ամերիկուհին գլխավոր դերում է: Մոդելային բիզնեսի համար չափից շատ լայն ու կլոր դեմքը Ջիջիին չխանգարեց դառնալ այսօրվա # 1 մոդելը, ձեռք բերել միլիոնավոր ֆանատներ և ճանաչվել միաժամանակ և՛ որպես սեքսի, և՛ որպես ոճի խորհրդանիշ: Քաղցրիկ Ջիջին այսօր ամենուր է. նա փոխվում է քամելեոնի պես՝ չկորցնելով յուրօրինակությունն ու ճանաչելիությունը: Նա կարողացել է միաժամանակ հանդես գալ և՛ «Victoria's Sicret»-ի ցուցադրությանը, և՛ լինել Կառլ Լագերֆելդի մուսան:
սուպերաստղը վերջին 2 տարիների ընթացքում հասավ աննկարագրելի բարձունքի: Նրա փխրուն և հուզիչ արտաքինը դուր է գալիս ֆեշն ոլորտի մասնագետներին, իսկ Քարդաշյանների ընտանիքի անդամ և հայտնի reality show-ի մասնակից լինելու փաստն ապահովում է ֆանատների բազմամիլիոնանոց լսարան (46 մլն հետևորդ «Instagram»-ում): 20-ամյա գեղեցկուհին «Balmain»-ի, «Estee Lauder»-ի, «Fendi»-ի դեմքն է: Ոչ պակաս տպավորիչ է նրա ամսագրային շապիկների և ֆեշն ցուցադրությունների ցուցակը: Եվ համոզվա՛ծ եղեք՝ սա դեռ սկիզբն է:

Տարածել