BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Instagram-ի 10 պրոֆիլ, որոնք կստիպեն զբաղվել սպորտ

Instagram-ի 10 պրոֆիլ, որոնք կստիպեն զբաղվել սպորտով

Scott Jurek


Առաջարկում ենք հետևել հայտնի Սքոթ Ջուրեկի (Scott Jurek) էջին: Այն հաճախակի չի թարմացվում, բայց լուսանկարները շատ գեղեցիկ են ու ոգեշնչում են սկսել վազել գոնե մոտակա այգում:

Tanya Poppett


Տանյան ապրում է Սիդնեյում, ֆիտնեսի մարզիչ է: Իդեալական կլինի բազմակողմանի մարզումներ սկսել՝ վազք, բոքս, թիավարություն ու հակագրավիտացիոն (օդային)  յոգա:

Surfline


 Սա  սերֆինգի մասին էջ է: Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ սերֆինգի, ալիքների ու դրանք կառավարող մարդկանց մասին: Շատ գեղեցիկ է, երբեմն այնքան գեղեցիկ, որ շունչդ կտրվում է, ու առաջանում է ցանկություն սովորել գոնե պարզապես կանգնել այդ տախտակի վրա:

Caitlin Turner


Քեթլին Թրները ճանապարհորդում է ամբողջ աշխարհով ու զբաղվում յոգայով: Բայց այն, ինչ դուք կտեսնեք նրա որոշ վիդեոներում, ավելի լավ կլինի չկրկնել առանց հատուկ նախապատրաստության ու մարզիչի:

Amanda Bisk


Ամանդան ավստարալուհի է, սպորտսմենուհի: Նախկինում զբաղվել է  ձողով թռիչքով, բայց վերաորակավորվել է, որպես յոգայի մարզիչ: Հիմա նա կենտրոնացած է ձգումների , առողջության ու տոնուսով գեղեցիկ մարմնի վրա:

Men’s Health


Այս պրոֆիլը հայտնի համանուն ամսագրինն է: Այստեղ շատ գեղեցիկ տղամարդիկ ու կանայք կան, հրաշալի ֆոտոներ ու վիդեոներ՝ վարժություններով ու մարզումներով:

Ricky Warren


Ռիկ Ուորենը գիմնաստիկայի մարզիչ է, զբաղվում է նաև ընդհանուր մենամարտով՝ MMA-ով: Ապրում է Լոնդոնում:  Instagram-ի նրա էջում կարելի է գտնել տպավորիչ վարժություններ, որոնք ցույց են տալիս հավասարակշռություն պահելու ունակության ամբողջ գեղեցկությունն ու ուժը:

TwoBadBodies


Այս սպորտային դուետը շատ ոգևորիչ է: Այս էջում կան հետաքրքիր վարժությունների շատ վիդեոներ ու գեղեցիկ լուսանկարներ: Բայց հիմնական շեշտադրումն, իհարկե, վարժությունների վրա է, որոնք կարելի է կատարել զույգով:

Mike Marchese


Մայք Մարչեսը 14-ամյա պրոֆեսիոնալ ֆիտնես մարզիչ է, MRG Fitness New York-ի սեփականատերը: Նրա պրոֆիլում կգտնեք շատ տպավորիչ մարզումներ տուրնիկների վրա: Արդեն գարուն է, նշանակում է, տոթ մարզասրահներից դուրս գալու ու մաքուր օդին մարզվելու ժամանակն է:

Bradley Martyn


Բրեդլի Մարտինը մեծ փորձով մարզիչ է: Նա մարզվողներ ունի նույնիսկ հեռավորության վրա: Նրա Instagram-ում շատ տպավորիչ ու ոգևորող ֆոտոներ ու վիդեոներ կան, բայց պետք է սթափ դատել սեփական հնարավորությունները ու չկրկնել այն ամենը, ինչը կտեսնեք:

Տարածել