Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Արտակ Ալեքսանյանի բացառիկ զրույցը Կարեն Կարագուլյա

Արտակ Ալեքսանյանի բացառիկ զրույցը Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի հետ (տեսանյութ, լուսանկարներ)

08/20/2025

newmag-y-n

Հուլիսի 18-ին Ռամբալկոշէ ժամանակակից արվեստի թանգարանը Ոսկե Ծիրան ամենամյա կինոփառատոնի շրջանակներում կազմակերպել էր «Anora» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Վուդս կենտրոնի մեծ դահլիճում ֆիլմից հետո Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը զրուցեց Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի հետ։ Զրույցին տեսակապով միացավ նաև ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքրին։

Արտակ Ալեքսանյանը դերասաններին պատմեց, որ ֆիլմը, ինչպես շատերը, դիտել է երկու անգամ։ Սկզբում հիմնականում լսել է հայազգի դերասանների հայերեն դիալոգները, երկրորդ անգամ՝ ֆիլմն ամբողջությամբ. 


««Անորա» ֆիլիմից հետո Հոլիվուդում կարծես թե ձևավորվում է հայկականդերասանական նոր համայնք։ Ես հիշում եմ, երբ «Անորայի» նկարահանումներից հետոհանդիպեցի Վաչեի հետ, ասեց, որ նկարահանվել է մի ֆիլմում, որը շատ լուրջ է։ Ես հիշում եմ նաև, որ Կաննի մրցանակից հետո Instagram-ում գրել էի՝ մնաց Օսկարը։ Ու երբ Օսկար էլ ստացան, այդ մեկնաբանությունս հազարից ավելի լայք էր հավաքել։ Ես համարում եմ, որ դեռ տաք ենք,ժամանակը կանցնի, կհասկանանք, թե որքան կարևոր դեր է խաղացել Կարեն Կարագուլյանը ոչմիայն իր անձնական կարիեայում, այլ նաև Հոլիվուդում հայկական հետքը թողնելուտեսանկյունից»։


Կարեն Կարագուլյանը պատմեց, որ օսկարակիր ֆիլմից հետո իրեն առաջարկել են դառնալ Օսկար կինոակադեմիայի անդամ։ Ակադեմիայում ֆիլմերը դիտում ու գնահատում են 1400 տարբերդերասաններ։ Նրանց թվում երբեք հայազգի դերասան չի եղել։ Կարեն Կարագուլյանը պատմեց, որ «Անորան» ծնվել է իր ու ռեժիսոր Շոն Բեյքրի համատեղ աշխատանքի արդյունքում։ Նրանք երկար ժամանակ քննարկում էին նկարահանել ֆիլմ, որը պատմում է Բրուքլինում ապրող ռուսների ու հայերի մասին. 

«Այս ֆիլմը բարդ էր այն առումով, որ երեք լեզվով պետք է խոսեի։ Չնայած երեսունտարի է ապրում եմ Միացյալ Նահանգներում, երեք լեզվով էլ հանգիստ խոսում եմ։ Կար տեսարան, որտեղ իմ տեքստը 11 էջ էր։ Այսինքն էկրանին անընդհատ ես եմ։ Հայերեն երկխոսությունների ժամանակ տեքստերը քննարկում էինք Վաչեի հետ, ավելացնում ինչ-որ կտորներ»։  

Դերասանները պատմեցին, որ Օսկար ստանալու մասին ֆիլմի նկարահանման ժամանակ չեն մտածել, բայց արդեն հասկանում էին, որ դիտարժան ու որակյալ ֆիլմ են ստեղծում։ Ի տարբերություն Կարեն Կարագուլյանի՝ Վաչե Թովմասյանի համար այս ֆիլմն առաջինն է բոլոր առումներով։ Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է անձամբ Շոն Բեյքրից, երբ արդեն երկու տարի ապրում էր ԱՄՆ-ում.


«Երբ ինձ զանգեց Շոն Բեյքրին ու առաջարկեց նկարահանվել իր ֆիլմում, մտածեցի կատակ է, ընկերներս պրանկ են արել։ Շոնն ասաց, որ ինձ խորհուրդ է տվել Կարեն Կարագուլյանը։ Մտա Instagram, որպեսզի էջը նայեմ ու պարզեցի, որ հինգ տարի առաջ Կարենն ինձ գրել է, ու ես չեմ պատասխանել։ Իհարկե, եթե իմանայի, որ ամեն ինչ այսքան լրջանալու է, հինգ Օսկար է ստանալու, ավելի լարված կլինեի։ Նկարահանման ամբողջ թիմն ամերիկացիներ էին, միակ հայը Կարենն էր։ Ու չնայած դրան, Շոնը հիանալի միջավայր էր ստեղծել, մեծ հաճույք ենք ստացել նկարահանման ամբողջ պրոցեսից»։

Դերասանները պատմեցին նաև, որ ֆիլմում իմպրոզվիզներ շատ են արել։ Երկար մտածել են հայերեն հայհոյանքներ լինեն, թե ոչ։ Կինոքաննադատները հաշվել էին, որ ֆիլմում 149 անգամհնչում է fuck բառը, այնպես որ հայերեն գրքային բառեր չէին կարող օգտագործել։ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը կարծում են, որ «Անորան» սիրո ու սեքս ինդսուտրիայում աշխատող աղջկա զգացմունքների, ապրումների մասին է։

Տարածել