Հեքիաթագիր Արփի Մաղաքյանի հարցազրույցը՝ Newmag Winter Fest-ին (տեսանյութ)
Փետրվարի 19-ին կայացավ աննախադեպ ու յուրօրինակ իրադարձություն: Newmag հրատարակչությունն արդեն 2-րդ անգամ անցկացրեց փառատոն՝ այս անգամ՝ ձմեռային: Գրքատոնն իր շուրջն էր հավաքել գրողների, գրքասերների: Այս մեծ իրադարձության ընթացքում Newmag-ը շնորհանդեսներից
2021-ին Newmag Summer Fest-ի ընթացքում փոքրիկ հյուրերի համար մշակութային, հասարակական, քաղաքական հայտնի դեմքերն ընթերցում էին Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» գրքի հեքիաթները: Այս անգամ հեղինակը փառատոնի հյուրերից էր: Արփի Մաղաքյանը, եթե չի գրում, ապա կարդում, պատմում է հեքիաթներ: Սկզբում իր երեխաների, հետո արդեն շրջապատում մի փոքրիկի տեսնելուն պես՝ արագ մի հեքիաթ է հորինում ու պատմում. «Հեքիաթները երբեք շատ չեն լինում մեր կյանքում: Հատկապես մեր ժողովրդական հեքիաթները երեխաներին պետք է շատ կարդան: Ուզում եմ, որ ծնողներն էլ անպայման իրենց երեխաների համար ոչ թե կարդան, այլ պատմեն հեքիաթները»:
Ի դեպ, Արփի Մաղաքյանն այս պահին գրում է իր նոր գիրքը, վերնագիրն էլ հայտնի է՝ «Արևին համբուրած աղջիկը»: Այն կրկին հեքիաթների ժողովածու է. «Ինձ թվում է՝ շատ հետաքրքիր և ուսուցողական գիրք է լինելու, քանի որ ընթերցողին տանում եմ հետ՝ դեպի 5-րդ դարի Ամարաս, Եդեսիա, որտեղ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց տառերը և հիմնեց առաջին դպրեվանքը: Գիրքը գրել եմ պատերազմից հետո: Հեքիաթի գործողությունները իրապատում են , վերցրել եմ պատմությունը և հետաքրքիր ձևով մատուցել ընթերցողին»:
Հեքիաթագիրն ունի անփոփոխ մի սկզբունք՝ բոլոր ընթերցողների համար նույն մակագրությունն է թողնում՝ ամենամութ օրվա մեջ անգամ մարդիկ պետք է միշտ ժպտալու առիթ գտնեն:
Կարդացեք նաև
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)