Ինչպե՞ս կարելի է գտնել պոտենցիալ ներդրողների
Forbes-ի վերլուծաբաններ Կիրիլ Պրուդնիկովն ու Դմիտրի Կոլեսնիկովը պատմում են մսի արտադրությունում կատարված ներդրումային մի ծրագրի հաջողությունների և ձախողումների մասին: Smeat նախագծի հեղինակները իրենց բիզնես գործունեության համար սեփական միջոցներից սկզբնական շրջանում ներդնում են կես միլիոն ռուբլի գումար:
Նախագծի հեղինակները տեղեկացնում են` բիզնես գործունեություն ծավալելու համար, նախ պետք է` բիզնես գաղափարից անցում կատարել՝ արդեն փաթեթավորված արտադրանքի, շրջանառու կապիտալի համար անհրաժեշտ միջոցների, գործարանի համար անհրաժեշտ հումքի, սարքավորումների ձեռքբերմանը:
Նախագծի հեղինակները սկզբում բիզնես գործունեության պրեզենտացիան կազմակերպեցին, հետո` ընկերների, ծանոթների միջոցով սկսեցին ներդրողներ փնտրել: Հնարավոր ներդրողներից մեկը ապագա ձեռներեցներին ասել էր, որ լավ թիմը կարող է յուրաքանչյուր պրոյեկտի ճիշտ լուծում գտնել, իսկ վատ թիմը՝ կկործանի լավ պրոյեկտը:
«Հաջող բիզնես հիմնելու համար, առաջին հերթին կարեվոր են հիմնադիրները, այլ ոչ թե ռազմավարության նյուանսները: Մենք փոխեցինք խաղի կանոնները, և ներդրողներից մեկը հավատաց մեր թիմի փորձագետներին, մսի շուկայի էքսպերտներին: Մեզ հաջողվեց առաջին փուլը փակել մոտ ութ միլիոն ռուբլի գումարի չափով», - նշում է Smeat նախագծի հեղինակը:
Ապագա գործարարների համար հաջորդ փուլն հաղթահարելը ևս դժվար էր, հատկապես` ֆինանսավորման խնդիրը լուծելը: Սակայն, հենց այս դժվարությունների շնորհիվ հնարավոր եղավ լավ գաղափար ստանալ ներդրումային շուկայի մասին:Պարզվում է` IT ոլորտի հետ կապ չունեցող պրոյեկտների համար գումար գտնելը շատ ավելի դժվար է: Իսկ իրական հատվածում ներդրումներ կատարող գործընկերներ գտնելը ավելի հեշտ է:
Կառավարության 5 գործողություն, որը կօգնի փոքր բիզնեսի զարգացմանը
Ներդրումների հաջորդ արկածային պատմությունը մի ագրեսիվ պոտենցիալ ներդրողի մասին է: Նա նախկինում կամ պատգամավոր է եղել, կամ էլ՝ անվտանգության աշխատակից: Բիզնես նախագծի հեղինակը պատմել է իր` 90-ականներին ունեցած բիզնեսի մասին: Նա իր հետաքրքիր մենախոսությունը այսպես է ավարտել`«Եթե ինչ որ բան, ես ձեզ կգտնեմ»:
«Դա մեզ այդքան էլ չվախեցրեց, որպեսզի մենք մսի արտադրության բիզնեսով զբաղվենք:Եվ ցույց տվեցինք, որ այդպիսի ներդրողներ մեզ հարկավոր չեն», - նշում են բիզնես նախագծի հեղինակները:
Հաջորդ ներդրողը ստեղծագործական ձիրքով օժտված անձնավորություն էր: Ներկայացված պրոյեկտը նրան միանգամից դուր է գալիս: Նախագծի նյութերը, մոդելը, պրեզենտացիան նա անալիզ չի անում և նախընտրում է նախագծի հեղինակների հետ զրուցել` մեկ բաժակ ճապոնական թեյի շուրջ:
Նրա պատասխանը, արձագանքն ավելի արագ էր: «Եկեք համագործակցենք», ասաց նա: Եվ մենք սկսեցինք երազել մեր բիզնես նախագծի զարգացման հեռանկարների մասին: Շաբաթը երկու անգամ հանդիպումներ, որի ընթացքում քննարկում էինք տարբեր ոլորտների վերաբերյալ գաղափարներ: «Մենք խզեցինք մեր կապերը մյուս ներդրողների հետ, ու փաստաթղթերն այդպես էլ չստորագրվեցին: Դա մեր սխալներից մեկն էր», - նշում է բիզնես նախագծի հեղինակը: Անհետացավ նաև վերջին պոտենցիալ ներդրողը, հայտնեց, որ նավթի գներն ընկել են ու չի կարող ռիսկի գնալ: Թե ինչ կապ ունեին նավթի գներն այստեղ, մենք այդպես էլ չհասկացանք, բայց դե երազել էր , որ երազում էինք:
Այս ներդրումային ձախողումից հետո էլ որոշեցինք հայտ ներկայացնել և մասնակցել Վենչուրային հիմնադրամի հայտարարած մրցույթի ընտրությանը: Մեզ զանգեցին ասացին, որ երկու փուլով է ընտրությունը կատարվում: Առաջինը` վենչուրային ֆոնդի մասնագետները նախ պետք է հավանություն տային բիզնես նախագծին և փորձագիտական հանձնաժողովի պաշտպանության արդյունքներին: Մեր պրոյեկտին զուգահեռ ևս չորս պրոյեկտ կար, դրանցից միայն մեկը ֆինանսավորվեց:
Գեղեցիկ հագնված, նստած ենք դահլիճում: Լսեցինք` հանձնաժողովի նախագահի դատավճիռը: Հաղթող հանդիսացավ արդյունաբերության ավելի ավանդական ոլորտ ներկայացնող պրոյեկտներից մեկը: Վենչուրային ֆոնդի մենեջերը չհամաձայնեց մեր ներդրումային նախագծի հետ , մեկ ամիս շարունակ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր էր մեզ հղում, հետո հայտարարեց, որ մենք չենք համապատասխանում ներդրումային քաղաքականությանը:
Նոր ներդրողներ գտնելու համար ձեռներեցները կիրառեցին` Venture Club-ը և Start Track հարթակները: Դրանք հավասարապես հարմար են, հարմարավետ ինտերֆեյսով, պրոֆեսիոնալ վերլուծաբաններով ու ընդարձակ ներդրողների բազայով:
«Լրացուցիչ ջանքեր գործադրելով` մենք ընտրություն պետք է կատարեինք մի քանի պոտենցիալ ներդրողների միջև, որոնք պատրաստ էին միանալ մեր թիմին: Ընտրեցինք այնպիսի մեկին, որը կարող է գիտելիքներ և փորձ բերել նախագծին: Այսօր մենք հիմնադիրների լավ թիմ ունենք`երկու հիմնադիր և երկու ներդրող: Բոլորը տարբեր են, բայց բոլորը մեկ նպատակի համար են`կառուցել հաջող բիզնես», - նշում են ձեռներեցները:
Բիզնես ոլորտի ներկայացուցիչները, հանդիպում են եռամսյակը մեկ: Այդ հանդիպումներն անցնում են` բավականին ջերմ մթնոլորտում: «Մեր ամբողջ կյանքում մենք այդքան մոտիվացիա , էներգիա չէինք ստացել և չէինք եղել այդքան ոգեշնչված», - նշում է Smeat նախագծի հեղինակը: