BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հեռախոսի մոդելը հաջողակ լինելու ցուցիչ չէ, այլ՝ ցո

Հեռախոսի մոդելը հաջողակ լինելու ցուցիչ չէ, այլ՝ ցուցադրականության. ինչու՞ են անհաջողակները iPhone գնում

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հեռախոսի մոդելը շատ բան կարող է ասել սեփականատիրոջ բնավորության մասին։ Խելախոսների սեփականատերերի շրջանում հարցում է անցկացվել և պարզվել է, որ հաջողակ մարդիկ նախընտրում են միևնույն մոդելի հեռախոսը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հաջողակ երևալ, բայց իրականում այդպիսին չեն, այլ մոդելներից են օգտվում։

Ինչպե՞ս է եկամուտը կապված հեռախոսի մոդելի հետ


iPhone-ի սեփականատերերը փորձում են հաջողակ և հարուստ երևալ, քան իրականում կան։ 
Հարցում է անցկացվել նաև BlackBerry-իի և Անդրոիդ համակարգով աշխատող այլ հեռախոսների սեփականատերերի շրջանում։ Նրանց շահույթը ավելի բարձր է, քան iPhone-ի սեփականատերերինը։
Այս հետազոտությունը կոտրել է այն կարծրատիպը կամ միֆը, որ iPhone-ի սեփականատերերը ավելի հարուստ և հաջողակ են, քան այլ հեռախոսների սեփականատերերը։ Խնդիրն այն է, որ այդ խելախոսը գնում են նրա համար, որովհետև այն հեղինակություն է վայելում։ Մարդիկ ցանկանում են տարբերվել, լինել կարևոր, բայց տեխնոլոգիաների և մեծ հնարավորությունների աշխարհում այդքան էլ հեշտ չէ տարբերվել։ Նորաձևությունը ներշնչել է, որ եթե iPhone ունես, նշանակում է, որ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում։

iPhone-ի սեփականատերերի տեսակը


Ցուցադրական մարդիկ միշտ ցանկանում են, որպեսզի իրենց վրա ուշադրություն դարձնեն և ճանաչեն իրենց բնավորությունը, գործողությունները, հաջողությունները։ Ձգտում են, որպեսզի շրջապատի մարդիկ իրենց պաշտեն և շատ են տառապում, երբ իրենց ուշադրություն չեն դարձնում և չեն ընդունում։
Նրանց բնավորությունը սովորաբար պայծառ է, զգացմունքների ուժեղ արտահայտմամբ, նրանք դերասանական վարքագիծ ունեն, կարողանում են իրենց հասարակության մեջ ցույց տալ, հետաքրքիր զրուցակից են, հաճախ՝ պոզիտիվ։
Չնայած բազմաթիվ դրական որակներին, այդ անհատականությունները թերություններ ունեն, որոնք երբեմն խանգարում են իրենց ճիշտ ընկալել իրականությունը։ Նրանք նման են երեխաների, որոնք շտապում են իրենց ընկերներին ցույց տալ նոր խաղալիք և լսել հաճոյախոսություններ։ Նրանց համար կարևոր են շրջապատի հիացմուքն ու սերը։
Մեծահասակների բնավորության գծերը փոխակերպվում են։ Մնում է դուր գալու և ուշադրության կենտրոնում մնալու ցանկությունը, ստանալ սեր և իրականացնել բոլոր ցանկությունները, միշտ վերահսկել որևէ մեկին, որը թվում է կյանքի անհրաժեշտ մասն է։

ԱՂԲՅՈՒՐ

Տարածել