BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ կպատահի, երբ iPhone-ն ամբողջ գիշեր լիցքավորեք

Ի՞նչ կպատահի, երբ iPhone-ն ամբողջ գիշեր լիցքավորեք. հակագիտական միֆի պատասխանը

Օգտատերերի մոտ կա մտավախություն, իբր այն ազդում է մարկոցի վրա և կարող է վնասել սարքը` հասցնելով մինչև պայթյունի: Սա մոլորություն է, որը պետք է պարզաբանել: iPhone-ն ամբողջ գիշեր լիցքավորման թողնելը ոչ մի կերպ չի կարող վնասել սմարթֆոնի մարտկոցը: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեք կարող արտադրողի նախատեսածից ավելի շատ լիցքավորել մարկոցը:
iPhone-ում, ինչպես ժամանակակից այլ գաջեթներում օգտագործվում է լիթիում-իոնային և լիթիում- պոլիմերային մարկոցներ, որոնք ունեն վերահսկման համակարգ, որն անջատում է լիցքավորումը, երբ լիցքը հասնում է 100%-ի: Սա վերաբերվում է նաև ոչ ամբողջական լիցքավորված սմարթֆոնին, ինչը ևս չի վնասում սմարթֆոնի մարտկոցը, այլ հակառակը` նախընտրելի է: Լիթիումային մարտկոցները ունեն սահմանափակ քանակի լիցքի ցիկլեր, (iPhone-ում 500), «ցիկլը» վերաբերվում է ամբողջական լիցքավորմանը, երբ մարկտոցը լիցքավորվում է՝ 0-ից դառնալով 100%: Երբ լիցքավորում եք iPhone-ը 90%-ից 100-ի, օգտագործվում է ցիկլի ընդամենը 1/10-ը:
 Այնպես որ, 90-ից 100% մարտկոցը կարող եք առանց հզորության կորստի լիցքավորել ոչ միայն 500, այլև 5 000 անգամ:
Հաշվի առնելով այս ամենը, իմաստ չկա դիտավորյալ iPhone լիցքը դարձնել զրոյական, նոր միայն դնել լիցքավորման: Սմարթֆոնը լիցքավորեք, երբ զգում եք անհրաժեշտություն:
Շատ օգտատերեր անհանգստանում են իրենց iPhone-ի մարտկոցի համար ավելի շատ, քան պետք է: Հաճախ այդ անհանգստությունը հիմնվում է հնացած նիկել-կադմիումական մարտկոցների մասին ունեցած գիտելքիների վրա: Նման մարկոտցները ունեն խնդիր՝ մարտկոցի հզորությունը իջնում է, ոչ ամբողջական լիցքից  հետ: Բայց այն ընդհանուր ոչինչ չունի լիթյումային մարտկոցների հետ:
 Լիցքավորեք և լիարժեք օգտագործեք ձեր iPhone-ը այնպես, ինչպես հարմար է:

LIFEHACKER

Տարածել