Հայերեն անվճար 3 ստեղնաշար` iPhone և iPad սարքերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծրագրավորողերը կարողացան նոր ՕՀ-ի համար ստեղծել կողմնակի ստեղնաշարեր: Ներկայացնում ենք անվճար 3 հայերեն ստեղնաշար Apple-ի iOS 8-ի համար:
Hayeren
App Store-ում նոյեմբերին ամենաշատ ներբեռնվածը: Ստեղնաշարն ունի Armenian Phonetic շարվածք, տառերը հիմնականում համընկնում են լատինատառի հետ, ինչը աշխատանքն ավելի դյուրին է դարձնում: Հայկական տառերի մեծ թվի պատճառով ստեղնաշարերն ունենում են տառերի 4 շարք: Հայերեն ստեղնաշարում հայկական բոլոր տառերից բացի նաև կա Վյուն մասնիկը, հիմնական կետադրական նշանները՝ ստորակետ, վերջակետ, բութ և հարցական: Ներդրվել է նաև առանձին «ու» կոճակ, որը նախկինում բացակայում էր հայկական ստեղնաշարերում: Մեծատառերում ավելացվել է «ԵՎ» երկմասնիկ կոճակը: Շուտով կթողարկվի ստեղնաշարի առաջին թարմացումը: Հավելվածը ստեղծել են Fluger Design Studio-ն և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը:
HayTar
«ՀայՏառ»«Armenian Keyboard Extension»-ի ստեղերին սեղմելիս ստեղծվում է ձայնային և տեսողական արձագանք, գործում է ավտոմատ մեծատառ ռեժիմի անցում` վերջակետից և բացատից հետո: Կրկնակի բացատ սեղմելիս ավտոմատ ավելանում է վերջակետ, և անցում է կատարվում մեծատառի: Օգտագործված տառատեսակը «Arial Amu»-ն է: Ստեղնաշարը կարելի է ազատ օգտագործվել բոլոր հավելվածներում` Facebook, WhatsApp, Twitter եւ այլն: Ստեղնաշարի հեղինակը Լևոն Պողոսյանն է:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)